Pages

Wednesday 20 March 2013

trolling reply to a young author

Խոսքը էս հրաշքի մասին է` հղղում:

Բարի օր, Հեղինակ:


<Նապավալ> (ներողություն եմ խնդրում, հայերեն տարբերակը չգիտեմ) սպանեց <լիովին տխրել> արտահայտությունդ: Երկար ժամանակ ուշքի չէի կարողանում գալ, անկեղծ:

Հեղինակ, ես պատրաստվում եմ լավ հավեսով քննադատել շարադրությունդ, շատ քիչ մտածելով քո զգացմունքների ու ռեակցիայի մասին: Զզվանքն եմ, թե չէ` արդեն իմ խնդիրն է: Բայց քո համարձակ դատողություններն մրցույթի արդարության մասին հետաքրքրեցին ինձ, ստիպեցին շարադրությունդ կարդալ ու... շնորհակալություն, վաղուց <ջախջախիչ> կրիտիկայով չէի զբաղվել, լավ առիթ է ինձ համար ոսկորներս շարժելու:

Համենայն դեպս, կարդա: Վստահաբար քեզ օգտակար կլինի:

Սկսենք սկզբից, Հեղինակ:

/...Սիրում եմ գրքեր կարդալ,ամեն  մի գիրք կարդալուց ես  հայտնվում եմ մի աշխարհում և մի  ժամանակաշրջանում, որում ապրել է  ինքը գրողը: .../

Չէ հա? Չլինի թե այն մոլորության մեջ ես ապրում, որ աշխարհի միակ մարդն ես, ով լավ գիրք կարդալուց իրեն գրքի մեջ է զգում: Ցրեմ կասկածներդ. դեպքերի մեծամասնություններում ընթերցողը <քցում է> իրեն հեղինակի տիեզերք, եթե, իհարկե, հեղինակը ինձնից ու քեզնից քիչ ըմ ավելի տաղանդավոր է:
Բացի այդ, ավելի հայերեն կլիներ այսպես գրելը. <Սիրում եմ գրքեր կարդալ. ամեն  մի գիրք կարդալուց ես  հայտնվում եմ այն աշխարհում և ժամանակաշրջանում, որում ապրել է  ինքը` գրողը:>

/...Դա, ըստ իս, շատ հետաքրքիր է: Ես սովորում եմ նոր բաներ` ուրշների սխալների հիման վրա, աշխատում եմ չկրկնել նախորդներիս սխալները, խորհում եմ և ինձ համար բացահայտում լրիվ ուրիշ աշխարհ: Սկսում եմ ապրել  լիովին ուրիշ կյանքով.../

Գիտես, ես եկա այն եզրահանգմանը, որ ձեր դպրոցում հայոց լեզվի դասերին ուշադրություն լավ չեն դարձնում: Կամ քո մայրենին հայրենը չէ: Բայց, դա ուրիշ օպերա է:

 Վերադառնանք քո թարմ-թարմ, կրեատիվ մտքերին: Գաղտնիք բացահայտեմ. նման օրիգինալ գաղափարներ քեզ կարտահայտի ցանկացած միջին ԱՊՀ դպրոցական: Գրագողներ, չեն էլ ամաչում Ոնց համարձակվեցին Լենինն ու Ստալինը քեզնից առաջ, Հեղինակ, էդ սովետական մտքերը ներարկել մեր նախնիներին:

/…Սակայն կա մի գիրք, որը իր գրելաոճով և կատարվող իրադարձություններով ամենաշատն է ինձ գերում,  ինձ ինչ որ չափով հուզում , և հնարավորություն տալիս պատկերացում կազմելու այդ ժամանակաշրջանի մասին: Ես ցանկանում եմ տեղափոխվել այդ դարաշրջան, զգալ այն ամենը ինչ զգացել է գրողը: Դա Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն »-ն  է, որի շնորհիվ տեղեկանում ենք մինչև հինգերորդ դարի կատարվածների մասին:/

Լավ, իմաստը? Նպատակը? Խորը թաքնված փիլիսոփայությունը?

/…Մինչև հինգերորդ դար ընկած ժամանակահատվածը նկարագրվում է այդ գրքում, նկարագրվում է ժամանակակիցների հայրենասիրությունը, որը արտահայտվում է մեր պատմության ամենասկզբից: Նկարագրվում է առաջին մղված Անկախության պատերազմը ` որի հետևանքը դարձավ բռնակալ Բելի կողմից ստրկացված ամբողջ խեղճ մարդկությունը ազատագրումը: Հայոց Պատմության աղբյուրներից մի մասը ժողովուրդն էր,ով դարեդար փոխանցում էր բանավոր կերպով ավանդազրույցներ ,մյուս մասը գրավոր տեղեկություններն էին,բայց իրենց ուրույն տեղը գրավեցին նաև այն տեղեկությունները, որոնց ականատես էր եղել Մոսվես Խորենացին և գրի էր առել ժամանակի ազդեցության վրա,բայց նա շատ  հմուտ շարադրանքով այնպես է միաձուլում այդ բոլոր  ներկայացված  տվյալները, որ ստացվում է բազմաթիվ թելերի միահյուսված կուռ ընթացք,որը այն աստիճան գրագետ էր կազմված,որ կարդալով ընկնում էս մի այլ աշխարհ:/

Չէ հա? Էս ինչ թույն նորություն էր

Դպրոցներում մեզնից գաղտնի էին պահում էս ամեն ինչը, բայց եկավ մեսսյան ու բացեց մեր աչքերը` շատ օրիգինալ, սովետական խուճուճ ու կուռ ընթացքի հետ բացարձակ ոչ մի կապ չունեցող ստիլով:

Մեխը էն ա, Հեղինակ, որ քո ստիլը էնքան քիչ բանով ա տարբերվում միջին ԱՊՀ դպոցականի չեղած ստիլից, որ օրիգինալ-կրեատիվի հեռու ազգականի հետք էլ չկա:

/…Ես կցակնկանայի զգալ ինձ վրա   այՆ բոլոր իրադարձությունները, որոնք փոխել են մեր աշխարհի, մեր երկրի, մեր պետության ապագան, կցանկանայի տեսնել մեր հզորագույն թագավորներին, ինչ-որ կերպով կանգնեցնել իրենց ,որպեսզի չկատարեին սխալներ, կօգնեի նրանց ամեն կերպ, բայց ես հասկանում եմ, որ ինչ որ տեղ այս գիրքը չափազանցված է, եթե ես ապրեի այս գրքում ես ինձ բոլորովին այլ կերպ կզգայի, ես կկանխեի վատ արարքները,և ի վերջո կփորձեի հասկանալ ինչն է դրդել մեր թագավորներին վարվել այսպես կամ այնպես: Խորենացին յուրօրինակ կյանք է տվել իր ստեղծագործությանը, աշխուժացրել է, և պահել համաչափություն ստեղծագործության մեջ, գրել է մի յուրահատուկ ոճով, որը ըստ իՍ սկիզբն էր հետաքրքիր փասՏեր գրելու իրական կյանքի մասին, կարևոր դեր է նաև խաղացել ըստ իՍ այն, որ Խորենացին եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտը:/

Արի ես Ամերիկա հայտնագործեմ քեզ համար, Հեղինակ: Ցանկացած մարդ, որ քիչ թե շատ երևակայություն ունի ու լավ գիրք ա կարդում կամ լավ ֆիլմ/անիմե ա նայում, նման անհաղթահարելի ցանկություն անպայման զգում ա: Ուզում ա իրա իդեալականացված <Ես>-ը, որ ամենաուժեղն ա, ամենապուպուշն ա ու ամենալավը, տեղադրի տվյալ աշխարհում, բոլորին փրկի, լրիվ թշնամիներին սվախի պատախառը ու դառնա ազգային հերոս: Ժամանակակից գրականությունում դա Մերի Սյու/Մարտի Սյու ա կոչվում, եթե չգիտես, էդ ինչա, գրի, սիրով կբացատեմ:

/…Շատերին երևի ծիծաղելի կթվա, բայց ես կցանկանաի ներկա գտնվել գրերի գյուտին,լինել Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշախերտներից մեկը, և ով գիտե մի գուցե ես կգրեի «Վարք Պարթևի»,կամ նման մի բան,կցանկանայի ապրելով այս գրքի մեջ, որպեսզի իմ մասին իմանան հաջորդ սերունդները, և ինչ որ մեկը գրեր շարադրություն, որի մեջ կնշեր,որ ցանկանում է հանդիպել ինձ: Կցանկանայի տեսնել մեր Հայաստանը,որը դեռ չէր ավերվել և ամբողջական էր:/

Ստաստիկա. երրորդ անգամնա, ասում ես, որ կուզենայիր էդ գրքում ապրել, դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ծիծաղելի չի թվա: Կթվա բնական, հետևողական` քո տարիքում ու առհասարակ, ու չի թվա օրիգինալ, գրագետ կամ կրեատիվ: Կթվա կրեաԾիվ ու մի քիչ ել ռոմանԾիկ:

/…
Դժվար է պատկերացնելը, որ ժամանակին ամենը մեր տարածքում էր, բայց, ցավոք, մենք դեռ չէնք կարողացել վերադարձնել:.../

Լուրջ չենք կարողացել վերադարձնել?? Ես չգիտեի: Ժող, դուք գիտեիք?

/…
Եվ ի վերջո, ամեն հայ պետք է գիտակցի այս հրա՜շք երկի կարևորությունը,և գոնե մեկ անգամ կարդա այն,չէ՞ որ այն պարունակում է մասնիկներ մեր պատմությունից,չէ՞ որ մենք կազմում ենք մեր պատմության մի մասնիկը../

Ռեսպեկտ, եթե կարդացել սկզբից մինչև վերջ: Էս ուղղակի, թեմայից դուրս ու առանց սարկազմի:

Ամերիկա արդեն հայտնագործել եմ, արի Ավստրալիա հայտնագործեմ. սովետական ա: Ես կասեի գրականության-բոլոր-ուսուցիչների-կամ-տնօրենների ստիլովա:

/...Նյութը խմբագրված չէ.../

Չես պատկերացնի, ինչ են անում ես 3 բառը արմոլիմփի անձնակազմի րեպուտացիայի համար:

Ընդհանուր առմամբ, Հեղինակ, տեքստդ լրիվ անիմաստ տավտալոգիա ա: Հուսանք, գիտես, ըդիկ որն է:

Տեքստդ դժվար ա կարդացվում, անընդհատ տվիքս վայելելու ցանկություն եմ զգում: Ինձնից բավականին ջանքեր պահանջվեցին, մինչև ես ստիպեցի ինքս ինձ շարադրությունդ մինչև վերջ, առանց թռնելու կարդալ: Իսկ ես կոփված ընթերցող եմ, հավատա:

Միակ բանը, որ դուրս եկավ ու հետաքրքիր լինելու հավակնություն ունի, դա <Վարք Պարթևի> գրելու գաղափարն է:

Ամբողջի տեղը համարձակորեն կարող էիր գրել <Ես կուզենայի ապրել Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն » գրքում: Կուզենայի փոխել մեր պատմության ընթաքը դեպի լավն ու գրել «Վարք Պարթևի » գիրքը, որպեսզի հայտնի դառնայի: Վերջում խորհուրդ կտամ բոլոր հայերին ընթերցել Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն » գիրքը:>

Այդ դեպքում, շարադրությունդ կլիներ գրագետ գրված, կլիներ անկեղծ` առանց ավելորդ վայրիվերումների ու արևաճաճանչափայլությունների, իսկ չափսն էլ միակը կլիներ իր տեսակի մեջ, հետևապես` օրիգինալ:

Հարգանքով` Յան (Տադո )

2 comments:

  1. կասե՞ս իմաստը

    ReplyDelete
    Replies
    1. Եթե գլխի չես ընկնում, չեմ ասի:

      Delete