Pages

Saturday 13 April 2013

True leader



Իսկական լիդերը Նա պետք է ունենա երկար սև մազեր, հագնի սև կեդեր ու ջինսեր, լսի ռոք երաժշտություն ու ունենա կանաչ աչքեր: Լավ կլինի, որ սիրի նույն խբերին, ինչ որ ես, կարդա նույն գրքերն, ինչ որ ես ու էդպես մինչև անվերջություն:

Իսկ եթե լուրջ, իսկական լիդերը պետք է լինի լիդեր ամեն ինչում:

Նա պետք է ձգտի իր պաշտոնին մարմնի յուրաքանչյուր բջիջով ու հասնելով, վստահ չլինի իր կատարելության վրա: Իսկական լիդերը պետք է դողա իր պաշտոնի, դիրքի, հրամաններ տալու իրավունքի` անվանեք ինչպես կուզեք, վրա:


Ես չեմ կարող լինել լիդեր, որովհետև ես ամբիցիաներ չունեմ ու ինձ չի հուզում կատարածս գործին տրվող անունը: Ինձ մեկ է, թե ինչ են մտածում իմ մասին ենթականերս ու ղեկավարներս: Ես կարող եմ միայն ենթարկվել խելացի մարդուն, ում հետ համաձայն եմ, կամ ով կկարողանա ստիպել ինձ համաձայնել իր հետ: Իսկ ղեկավարել Շատ ծույլ եմ դրա համար: Բայց խոսքն իմ մասին չէ:

Լիդերը, իսկական լիդերը, պետք է լինի ամբիցիոզ ու պատվախնդիր: Նրան պետք է հուզի իր հասցեին ասված յուրաքանչյուր բառն ու արտահայտությունը: Նա պետք է կարողանա ապացուցել հակառակը` խոսքով, թե գործով, միևնույնն է: Կարևորը, որ ենթական կամ ղեկավարը, ով սխալ արտահայտություն է արել, փոխի իր կարծիքը:

Լիդերը պետք է կարողանա լսել, բայց ոչ երբեք հետևել ուրիշներին: Նա պետք է կարողանան հրամայել: Նրանից պետք է վախենան ու հարգեն, որովհետև առանց վախի հարգանք չի լինում, իսկ առանց հարգելու մարդիկ չեն ենթարկվում:

Եվ վերջապես, նա պետք է կարողանա հեռանալ, երբ գա ժամանակը: Լավագույն դեպքում` ընկնի իր մարտում, բայց երբեք չպարտվի:

Ի վերջո, լիդեր դառնում են նրա համար, որ ամենալավն են` ամենաուժեղն ու կատարյալը:

Ուղղակի գալիս է մի պահ, երբ նրանցից ավելի լիդերներն են հայտնվում ասպարեզում:

Դրանից իսկական լիդերը չի դադաչշրում «ամենա»-ն լինելուց, ուղղակի վերջանում է իր ժամանակը:

Յան Քեշիշյան (Տադո)
գրվել է հատուկ <<Սևակ>> առցանց ամսագրի համար


No comments:

Post a Comment