Pages

Sunday 8 December 2013

Բնագիտամաթեմատիկական հոսք: Երբ գժվում ենք մենք

Մենք նստած էինք երկու զուգահեռ շարքերում, անտանելի փոքր ու վառված ռեզինի հոտով դասասենյակում, իսկ մեր դիմաց մաքրությունից փայլող գրատախտակն էր: Գրատախտակի կողքին փոքր փայտից տուփ էր մեխված` չգրող ու գունավոր կավիճներում: Ամբողջ դպրոցում միայն մենք գունավոր կավիճներ ունենք:

Մեր դասղեկը հոգնել էր: Ու ես սկսեցի խոսել: Մտքում:

- Անունս Յան է: Բայց ինձ մեկ-մեկ Յանչիկ են ասում: Կամ ապեր: Ոնց պատահի: Բայց էական չի: Մեկը կա, ասում ա «էլի էսի»: Էդ ընդհանրապես էական չի: Ես սովորում եմ 115 դասարանում, բժշկական հոսքում: Մի քանի օր առաջ մտածում էի, որ էդ ամենավերջին բաննա, որ կարելի ա իմ մասին ասել, բայց հիմա զգացի, որ ես տարվա մոտ մեկ քառորդը անցկացնում եմ էդ դասարանում: Ու մենք էնքան էլ չենք սիրում իրար: Ախր լիքը մարդիկ կան, որ մեր մեջ չպիտի լինեին: Որովհետև կացին են: Համարձակություն չեմ ունենա դեմքներին ասեմ, բայց դրանից չեն դադարի կացին լինելուց:
Լիքը բան կա, որ սիրում եմ, բայց երկու բան տանել չեմ կարողանում: Ինքնախաբեությունն ու անհավասարությունը: Հատկապես գենդերային: Ախր, գրողը տանի, ես մեղավոր չեմ, որ աղջիկ եմ ծնվել: Ոչ էլ էդ իմ առավելությունն ա:
Հա, դասարանի տղեքի հետ ապեր-ով եմ խոսում: Աղջիկների էլ: Դզում ա:

Ինձ պատասխանեցին: Էլի մտքում:

- Ես Կարենն եմ: Ու ես Յանի գրածում անելիք չունեմ: Իրան որ հարցնեք, կասի` հա:

- Էդ քո զզվելի սուբյեկտիվ կարծիքն ա:

Կարենն հիստերիկ ինչ-որ բան ասեց, որ չլսվեց: Ջղայնացած ու կատաղած ասեց: Թռավ ոտի ու դուրս եկավ դասարանից:

- Ես Մառան եմ: Մարինե: Ասատրյան: Յանի գրածներում ու առհասարակ ամեն ինչում, ինչ Յանին ա վերաբերվում, ես անելիք չունեմ: Ոնց որ Կարենը:
Բայց կոլեկտիվից հետ չմնամ:
Ես էլ նույն դասարանում եմ սովորում: Եթե Յանից հարցնեք, էն կացիններից մեկն եմ: Տուֆտ եմ: Յանն ա հիմար: Հետո ինչ, որ լավ ա սովորում:
Ես ու Յանը մի տղայի ենք ճանաչում: Ինձ թվում ա, որ ինքը սիրահարվել ա էդ տղային:

Մարինեին սխալ ա թվում:

- Էն ամենը, ինչ կարաս ասել քո մասին, սահմանափակվում ա իմ մասին խոսալով?

- Դու սուս մնա, հա…

- Մի հատ հլը սաղդ սուսեք: Ես Սծյոպն եմ:
Ես չեմ սիրում, երբ ինձ ասում են, թե ինչ անեմ: Ես ես ոտքով հրում եմ Սծյոպին, քցում գետին: Նա պառկած ա շարունակում, դանդաղ բարձրանալով: Ոնց որ ոչինչ չի եղել: Ատում եմ:

- Ստեփան-Սծյոպը: Ու ես սիրում եմ: Չգիտեմ ում, չգիտեմ ոնց, չգիտեմ խի, չգիտեմ ուր կոխեմ էդ զգացողությունը: Բայց ես սիրում եմ, գրողը տանի: Բայց ռադ եղաք: Ես էդ հոսքում չեմ սովորում: Հոսքը ստե ավելորդ ա, ես ուղղակի չեմ սովորում: Բայց էդ ամենավերջին բանն ա, որ կարելի իմ մասին ասել: Չնայած դասղեկը ու մնացած բոլորը վստահ են, որ  հենց էդ ա իմ ամենակարևոր բնութագրումը: Էական չի:
Չեմ սիրում խոսալ նրանց հետ, ում չեմ հարգում, ում կարծիքը ինձ էական չի: Ուղղակի չեմ խոսում իրանց հետ: Կարճ եմ կապում: Իրանք հիմնականում աղջիկ են:

- Ես Նոնան եմ: Ես ջութակ ու քամանչա եմ նվագում: Ու մեջքս ուղիղ ա:

Նույնիսկ պետք եղածից ուղիղ:

- Ես շատ լավ եմ սովորում: Եթե չեմ սովորում, ուրեմն չեմ հասցրել: Ու էդ նորմալ ա: Ես շատ հազվադեպ եմ մեղավոր լինում: Ես ինձ եվրոպացի եմ զգում: Ես…
Ես լավն եմ: Հետո ինչ, որ լիքը բաների մեջ չեմ խորանում ու կարողացածիս կեսի կեսն եմ անում ու մտածում: Հետո ինչ, որ ինձնից հեռու եմ պահում լռիվին:
Իմ որոշումն ա:

- Ես Արմինեն եմ: Մինչև էս դասարան գալը Արմին-Արմինկան էի: Հիմա Արմուլ, Արմուշ, արա էյ…

アミネ

- Ես ուզում եմ համալսարան ընդունվեմ: Իմ մասին ասում են, որ ես ձգտում ունեմ: Գուցե իրոք ունեմ, ես չգիտեմ: Ես հոսանքի մեջ եմ ուղղակի:
Մեկ-մեկ էդ ներվայնացնում ա: Ու ես հաստատ հոգնած եմ շատ: Զզված: Չեմ ուզում առաջ գնալ: Հանգիստ եմ ուզում:

Ես տենց եմ քեզ զգում, Ամին:

- Ես Սմբատն եմ: Ու ես էլ եմ էն կացիններից մեկը: Երևի Յանի կարծիքով ես ավելորդ եմ մեր դասարանում: Ես մի տարի հումինատար հոսքում եմ սովորել: Ու քանի տարի ա, գնդակ եմ գլորում: Էդ մի տարին էլ եմ գլորել: Էս տարին էլ: Մյուսն էլ:
Հետո ինչ, որ Հայաստանում ֆուտբոլը մեռած ա: Ու առհասարակ: Գնդակ գլորելը ապագա չունի, եթե սիրուն-սիմպատիչնի տղա չես:

- Ես Անահինտն եմ:
Ես ասելիք չունեմ, չնայած Յանի հետ իրար կողք ենք նստում:

-Ես Հարությունն եմ: Ու ես տուզիկ չեմ: Ես ուղղակի մեր դասարանի ամենափոքրն եմ, դրա համար մեկ-մեկ զիջում եմ:
Իրականում ես էլ եմ գնդակ գլորում: Ու ես խելացի եմ:
Չէ, խելացի չէ: Մի տեսակ,, թքած ունեմ ինչ կասեն իմ մասին մեր դասաարանի սնկերը: Ու էդ լավ ա:
Մամաս պրոբլեմներ չունի իմ պատճաձով:

- Ես էդ դասարանի դասղեկն եմ: Ու ես էլ եմ մարդ:

Հետո ներս ա մտնում տնօրենը, ու ամեն իչ վերջանում ա: Սկսում ա գոռալ: Ես իրան չեմ լսում: Կարծես նոր եմ բացահայտել, որ դասղեկս էլ ա մարդ: Մարսել ա պետք: