Pages

Saturday 13 April 2013

True leader



Իսկական լիդերը Նա պետք է ունենա երկար սև մազեր, հագնի սև կեդեր ու ջինսեր, լսի ռոք երաժշտություն ու ունենա կանաչ աչքեր: Լավ կլինի, որ սիրի նույն խբերին, ինչ որ ես, կարդա նույն գրքերն, ինչ որ ես ու էդպես մինչև անվերջություն:

Իսկ եթե լուրջ, իսկական լիդերը պետք է լինի լիդեր ամեն ինչում:

Նա պետք է ձգտի իր պաշտոնին մարմնի յուրաքանչյուր բջիջով ու հասնելով, վստահ չլինի իր կատարելության վրա: Իսկական լիդերը պետք է դողա իր պաշտոնի, դիրքի, հրամաններ տալու իրավունքի` անվանեք ինչպես կուզեք, վրա:


Ես չեմ կարող լինել լիդեր, որովհետև ես ամբիցիաներ չունեմ ու ինձ չի հուզում կատարածս գործին տրվող անունը: Ինձ մեկ է, թե ինչ են մտածում իմ մասին ենթականերս ու ղեկավարներս: Ես կարող եմ միայն ենթարկվել խելացի մարդուն, ում հետ համաձայն եմ, կամ ով կկարողանա ստիպել ինձ համաձայնել իր հետ: Իսկ ղեկավարել Շատ ծույլ եմ դրա համար: Բայց խոսքն իմ մասին չէ:

Լիդերը, իսկական լիդերը, պետք է լինի ամբիցիոզ ու պատվախնդիր: Նրան պետք է հուզի իր հասցեին ասված յուրաքանչյուր բառն ու արտահայտությունը: Նա պետք է կարողանա ապացուցել հակառակը` խոսքով, թե գործով, միևնույնն է: Կարևորը, որ ենթական կամ ղեկավարը, ով սխալ արտահայտություն է արել, փոխի իր կարծիքը:

Լիդերը պետք է կարողանա լսել, բայց ոչ երբեք հետևել ուրիշներին: Նա պետք է կարողանան հրամայել: Նրանից պետք է վախենան ու հարգեն, որովհետև առանց վախի հարգանք չի լինում, իսկ առանց հարգելու մարդիկ չեն ենթարկվում:

Եվ վերջապես, նա պետք է կարողանա հեռանալ, երբ գա ժամանակը: Լավագույն դեպքում` ընկնի իր մարտում, բայց երբեք չպարտվի:

Ի վերջո, լիդեր դառնում են նրա համար, որ ամենալավն են` ամենաուժեղն ու կատարյալը:

Ուղղակի գալիս է մի պահ, երբ նրանցից ավելի լիդերներն են հայտնվում ասպարեզում:

Դրանից իսկական լիդերը չի դադաչշրում «ամենա»-ն լինելուց, ուղղակի վերջանում է իր ժամանակը:

Յան Քեշիշյան (Տադո)
գրվել է հատուկ <<Սևակ>> առցանց ամսագրի համար


Thursday 11 April 2013

Spiriting Sport

 
Սպորտի ոգին

Միշտ զարմանում եմ, երբ մարդիկ ինձ փորձում են համոզել, որ սպորտն ազգերի միջև բարեկամություն է սերմանում և եթե մարդիկ ֆուտբոլ կամ քրիքեթ են միասին խաղում, ապա կռվի դաշտում այլևս անելիք չեն ունենա: 

Նույնիսկ եթե ծանոթ չեք կոնկրետ օրինակներին (1936-ի օլիմպիական խաղերը, ասենք) պիտի հասկանաք, որ միջազգային մրցությունները նպատակուղղված են ատելության օրգիաներ հրահրելու, մարդկանց սովորական հունից հանելու:

Համարյա թե բոլոր սպորտային իրադարձություններն մրցակցության վրա են հիմնված: Դու խաղում ես հաղթելու համար. խաղն որպես այդպիսին քեզ քիչ է հետաքրքրում:

Միայն գյուղական կանաչներում, երբ հայրենասիրական զգացումներով տոգորված չես, երևի թե իրական, կայֆ խաղ ստացվի, բայց հենց որ վարկանիշի հարց է առաջ գալիս,  հենց որ հասկանում ես, որ պարտվելը ողբերգություն կդառնա քո և թիմակիցներիդ համար, ամենագազանական բնազդներդ են արթնանաում ու լավ բան չի ստացվում: Ցանկացածն, ով թեկուզ դպրոցական մրցումներում է խաղացել, գիտե սա:

Միջազգային մակարդակում սպորտը առանց նախաբանների վերածվում է մարտադաշտի:

Բայց մեխը մարզիկների պահվածքը չէ, այլ հանդիսականների վերաբերմունքը. նրանք լրջորեն հավատում են, որ վազվղող, թռչկոտող և գնդակով խաղացող մարդիկ ազգի պատվի հետ լուրջ կապ ունեն:

George Orwell
Թարգմանեց` Յան Քեշիշյանը (Տադո)

Monday 8 April 2013

BaRevolution


Սրանք լուսանկարներ են` արված 2013 թվականի գարանանը, երբ ամբողջ Հայաստանը Ազատության Հրապարակում բանակարկում էր Րաֆֆի` նախագահ:

Շատ տարբեր մարդիկ էին հավաքվել: Այնքան տարբեր, որ հավատ կար, թե ամեն ինչ լավ է լինլելու: Ժամանակը ցույց տվեց, որ բնավ:

Ռոք-փառատոնի հերթական համերգներից մեկը

Ամենօրյա նստացույց

Նստացույց` օպերայի շենքի աստիճանների մոտ

Կրկին ռոք-փառատոնի կադրեր

Ֆոտոշարքն ամբողջությամբ`  Barevolution

Monday 1 April 2013

If I meat my favourite charcter


հեղինակ: տադո

ֆենդոմ: Կրիստոֆեր Պաոլինի «Էրագոն»
կերպարներ: մուրտագ, դայ

րեյտինգ: g
ժանրեր:  ծակ փիլիսոփայություն, ինքնախաբեություն, հարբած էշութուն
կարգավիճակ: պրծած
հեղինակային իրավունքներ: ասեք, ինչ եք անելու ու արխային արեք, ես դեմ չեմ

նկարագրություն: չկա տենց բան: Մի ալարեք` կարդացեք

հեղինակից: բայց ինչ հիմար են հնչում ռուսական տերմինները հայերեն:
գրվել է «Կարդացի և...» մրցույթի համար

Հա, Ռուբի, մոռացա հարցնեմ. Լուսինե Քեշիշյանն ով ա? Ես Տադոն եմ: