Pages

Saturday 12 October 2013

Reply to GalfHAry artStudio

Բարև, Գալֆայան:

Դիմելաձևս հեգնելու նպատակ չունի: Ես պարզապես կրկնում եմ Ձեր մաներան, երբ ինքներդ եք խոսում Ձեր մասին:

Մինչ կսկսեմ մանրամասն կարծիքիս շարադրումը, ուզում եմ մի քանի բան հստակեցնել երկուսիս համար: Քննարկման դրված է ոչ թե այն, թե ինչքան զզվանք, քթի մազ ու առհասարակ դեբիլն եմ ես, այլ Ձեր բլոգը: Իմ խնդիրը չէ, թե ինչ եք Դուք ի նկատի ունեցել այս կամ այն բլոկով, տողով կամ էջով: Ձեր խնդիրն է, թե ինչ եմ հասկացել, որն եմ հիշել և ինչ եմ մտածել ես` ներկայացվող ապրանքի սպառողս:

Բլոգը նույնպես ապրանք է: Առավել ևս` Ձեր բլոգը:

Մենք մի անգամ ենք հանդիպել <<Սևակ>> առցանց ամսագրի տարեդարձին: Դուք էտյուդ խաղացիք: Այսինքն այն, ինչ էտյուդ եք համարում: Դուք ինձ վրա ինքնահաստատվող դեռահասի տպավորություն էիք թողել, ու դա իմ խնդիրը չէ: Անկեղծ, շատ եմ զարմացել, ինչպես Ձեր տարիքին, այնպես էլ նրան, որ միչև հիմա ձեռքիս տակ չի ընկել Ձեր GalfHary Art Studio-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջի պաշտոնական հղղումը over900 լայքով:

Էտյուդի նախապատրուստությունները, Ձեր պոֆիգիստական-թեթևի-մեջ-ու-պրոֆեսիոնալ կեցվածքը տվյալների ճշտման ձևի հետ համով-հոտով բան էին սպառնում: Բայց միայն սպառնում: Չեմ բացառում, որ պարզապես հանդիսատեսը Ձեզ չբավարարեց: Բայց, էն մյուս կողմից, տոմսին փող տալու, ասել է թե ներկայացված ապրանքն սպառելու ու դերասանին հաց ուտելու հնարավորություն տալու համար պոտենցիալ հանդիսատեսը պարտավոր չէ լավ ու գնահատող լինել: Նա պարտավոր է ընդամենը լինել:

Ու եթե հիմա Դուք ցուցադրում եք այն, ինչ էտյուդ եք համարում անվճար հիմունքներով, ապա վաղը չէ մյուս օրը ապրանք ներկայացնելու խնդիր եք ունենալու, որտեղ Ձեզ անհրաժեշտ կլինի հին հանդիսատեսի (դիցուք, իմ) դրական կարծիքը:

Սպառողի խնդիրը չէ, որ ինքը ապրանքից (էտյուդներից, բլոգերից) ոչինչ չի հասկանում: Ձեր խնդիրն է, որ նրա բերանը բաց չմնաց: Ու այդ խնդրի լուծման համար Դուք պիտի մաքսիմումն անեք: Իսկ եթե մաքսիմումն եք արել ու մոտեցել ենք բլոգգինգին մատների ծայրին... Որեմն, ողբամ ըզ քեզ, Բերմունդյան զուգահեռանիստ:

Բլոգի առաջին` Գլխավոր էջը:

Նույն բեմականացման երեք աֆիշ իրար ետևից: Ընդ որում, իրարից շատ քիզ բանով տարբերվող երեք աֆիշ: Ընդ որում, ֆոկուսից ընկած ու դիսկամֆորտ առաջացնող աֆիշներ: Վատ աֆիշներ, մի խոսքով. միայն չորրորդ դիտումից հետո եմ նկատել կցված խոՐափիլիսոփայական տեքստը:

Հետո` երգ, որև Ձեր GalfHary Art Studio-ի հետ ճիշտ այնքան կապ ունի, ինչքան, ասենք, բորշը պաղպաղակի:
Հետո` հղղում հարցազրույցին: Դե, ես երբեք չեմ թաքցրել, որ սեղանի այ-քյու ունեմ, դրա համար էլ լավ չեմ ըմբռնում. իմաստը բացել <<հարցազրույցՆԵՐ>> էջը այն միակ հարցազրույցի համար, որի հղղումը կա գլխավոր էջում? Ու դա այն դեպքում, երբ գլխավոր էջը միայն հինգ նյութից է կազմված, որոնք բոլորն ել մի ու ակնառու տեղում են?

Երկրորդ էջը` <<Մեր մասին>>: Նենց եմ ուզում ասեմ <<վույ ազիզ ջան>>: Ձեր արվեստագետի նուրբ հոգին բաժանվել ա բազմաթիվ անհավասար մասերի ու հիմա Դուք ինքներդ Ձեր հետ հոգնակիով եք խոսում?

Ամեն դեպքում, վերնագիրը տրված ա հոգնակիով, ու դա իմ նման իշաոտնուկներին այն մոլորության մեջ ա գցում, որ տեքստն էլ պիտի հոգնակիով ստացվի: Իսկ քանի որ տեքստը Գալֆայանի մասին է (GalfHary Art Studio-ն ավտոմատաբար նույնականացվում է Գալֆայանի հետ` դրա մասին է ճչում ամբողջ բլոգը), տրամաբանական հետևում է` Գալֆայանը Գալֆայանի հետ խոսում է հոգնակիով: Չէ, Տադո? Հա, Տադո:

Հաջորդը` Աֆիշ: Նու, սրա փիլիսոփայությունը տկարիս հասու է: Բայց էդ դեպքում գլխավոր էջի առաջին երեք գրառումնեը ավտոմատաբար իմաստազրկվում են:

Հա, ու գործից հանեք Ձեր աֆիշ սարքողին: Մասնավորապես նրան, ով սարքել է երրորդ, չորրորդ, հինգերորդ ու վերջին աֆիշները:

Համ էլ, էնքան լավ չեմ հասկանում, եթե կա հինգերորդը, շատ պետքներս ա վեցերորդը? Կամ, ավելի ճիշտ, հակառակը:

Հաջորդը` Հարություն Գալֆայան: Դուք Ձեզ շատ եք սիրում, գիտեք? Որպես երևութը էդ էնքան էլ վատ բան չի, ուղղակի պետք չի դրա մասին էդքան շատ խոսել: Վանում ա նորմալ մարդկանց, պոտենցիալ սպառողներին ու գրավում Ջասթին Բիբերի ֆանատկաներին:

Պորտֆոլիո: Գալֆայան, էն մարդը, ով իրան դերասան, ռեժիսոր ու դիզայներ ա զգում, պորտֆոլիոյում չպիտի ներառի նենց նկարներ, որտեղ ինքը բացահայտվում ա որպես սիմպո, բայց ոչ էդքան լավ մոդել: Չպիտի ամպագոռգոռա, որ իրան լուսանկարում ա համացանում հայտնի Մառամ Ավան: Իրան էդ պետ չի: Իրան պետք ա իրան որպես դերասան, ռեժիսոր ու դիզայներ բացահայտի: Ասենք, տեղադրի իրա սուպերկրեատիվ գալստուկների նկարները, իրա բեմակաանցումներից սկրիներ ու իրան` ծաղրածու վիճակում:

Հարցազրույցներ: 1 հարցազրույց: Իսկ ուրա <<ներ>>-ը?

Ա-ա, ես հասկացա: Ձեր մոտ ոչ թե անձն ա բաժանվել բազմաթիվ մասերի, այլ Դուք մեկը ավտոմատաբար մի քանիս եք ընկալում: Ոչինչ, պատահում ա:

Տեսանյութեր: Մենակ չասեք, որ էդ վիդեոի ռեժիսորը Դուք եք: Ես կհիասթափվեմ էս կյանքից վերջնականապես:

Մտքի թռիչք: Վույ ազիզ ջան: Դե մենք ադաթ սիրող ազգ ենք, ոնց կլինի? Բա մատից ծծած փիլիսոփայությունները չհրապարակենք? Բա մեզ լավ չզգանք? Բա բարեկամությունը լայքաշեյրությամբ չզբաղվի? Բա մունաթ չգանք մեր մտքի անզուսպ ճախրանքը չըմբռնող բարեկամների վրա? Կարգ կա, կանոն կա, բա ոնց?

Վերնագիրը` վերջում: Մմ, դա: Կներեք էլի, մեր ինչներին ա պետք Ձեր վեպի մասին տեղեկությունը?

Բացի այդ, ցիտատը ոտից գլուխ շաբլոն տավտալոգիա ա: Ծեծված, անհետաքրքիր:

Տակի քոմմենթը բացարձակ ինտրիգ չի պարունակում, ինքնաբուխ <<արա էս ովա>> բացականչության խթան ա ու իրա արևին հրաման` <<կկարդաք ինքերդ>>: Սպառողին էդ դուր չի գալիս:

Կրեատիվ փողկապներ: Հետաքրքիր պատկերացումներ ունեք կրեատիվի ու հատկապես փողկապների մասին:

Գեղանկար: Մանրանկար: Վիտրաժ-կոլաժ: Բուֆոն: Ողբամ ըզ քեզ, Բերմունդյան զուգահեռանիստ:

Ես շատ բան չեմ հասկանում կերպարվեստից, բայց ավելին էի սպասում: Շա-ատ ավելին: Ավելի կրեատիվն ու տեխնիկապես լավը:

Ձեր լուսանկարչին աշխատանքից հանեք: Հեչ գլուխ չի հանում իրա գործից:

Կապ: Էս միակ էջն ա, որին ասելու բան չունեմ: Չնայած, ինքը անիմաստ ա մի տեսակ: Ձեր կոորդինատները կան Բուֆոնում ու էլի լիքը տեղեր:

Դիզայնը վատնա: Լոգոն փչացնում ա ամեն ինչ:

Իսկ կրեատիվ մտածելակերպը, եթե այդտեղ ապրում էլ է, վաղուց անժամկետ արձակուրդի ա գնացել:


Հարգանքով` Յան (Տադո)