Pages

Sunday 17 March 2013

I know more...


Իմ հաջողված միակ հարցազրույցը: Սիրում եմ զրուցակցիս: Սիրում ինձ էս հարցազրույցում:

Համացանցի փոթորիկներից մեկը` Megamy-ն կամ Dr. McCoy-ը համաձայնեց հարցազրույց տալ մեր ամսագրին: Բացի ուղղակի լավ գրող լինելուց, Դարյան համարձակ խոստովանում է, որ բիսեքսուալ է:
Ծնվել է Ղազաղստանում, հիմա ապրում և սովորում է Պրահայում: Գլուխ է հանում մաթեմատիկայից ու համակարգիչներից:


-Նախ և առաջ ներկայացիր:

-Վոլկովա Դարյա Անդրեեվնա. վատ չի:

-Լավ: Առաջին հարցը` <<ստանդարտ դիրքից>>, ինչպե՞ս են վերաբերվում ծնողները:  

-Ծնողնե՞րը Նրանք ընդունում են ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ: <<Դրանում>> ոչ մի վատ բան չկա: Ինձ դուր են գալիս և տղաները, և աղջիկները: Ճիշտ է, հեռու ազգականները <<թարս>> են նայում (հետխորհրդային երկրներում բիսեքսուալների համար շատ տխուր է, ինքդ էլ ես հասկանում): Ընկերները ոչինչ չեն ասում: Իմ ընկերները իմ նման գիժ են:

Մայրի՞կը: Մայրիկս ժամանակակից կին է <<եվրոպական աշխարահայացքով>>: Հետո ես բողոքելու առիթ չեմ տալիս: Գերազանց եմ սովորում, այն էլ արտասահմանում, լավ եմ գրում, ամսագրերում հոդվածներ եմ խմբագրում, գլուխ եմ հանում մաթեմատիկայից և համակարգիչներից. է՜, հետո՞ ինչ, որ բիսեքսուալ եմ: Դե սկզբից մայրիկը ծիծաղեց, մի քիչ <<ձեռ առավ>>, ու վերջ: Միայն մի բան փոխվեց. հիմա ինձ հարցնում են ոչ թե ընկերոջ, այլ ընկերոջ և ընկերուհու մասին: Իսկ մայրիկը Նա ինձ շատ բան է թույլ տալիս, ինչ ուրիշներին թույլ չեն տալիս: Մեր ընտանիքում մի սկզբունք կա-որոշում ընդունողը պատասխանատու է իր որոշումների համար: Դե ի՜նչ: Ես պատասխանատու եմ իմ ամեն որոշման համար: Եվ վերջ:

-Ինչի՞ց սկսվեց քո սերը աղջիկների հանդեպ:

-Հետքրքիր հարց է: Ճիշտն ասած, արդեն չեմ էլ հիշում: Տղաների հետ միշտ լավ հարաբերություններ ունեի, աղջիկների հետ՝ նույնպես: Ուղղակի մի անգամ ուզեցի <<չարություն անել>> և արեցի Կատակը դարձավ իրականություն: Պարզապես ինձ դուր եկավ ազատ լինել:

-Այսինքն՝ աղջիկները քեզ համար կոնֆետի պես մի բա՞ն են:

-Չէ, չէ: Աղջիկներին սիրում եմ այնպես, ինչպես տղաներին՝ հավասար, հիսունը հիսունի: Ես չեմ ընտրում. այսօր՝ տղա, վաղը՝ աղջիկ: Ուղղակի դուր է գալիս, ու վերջ: Գիտե՞ս, սիրուն աղջիկ է, խելացի, համակրելի ամեն ինչ տեղը տեղին: Եվ ինձ նա դուր է գալիս:

-Ահա: Իսկ հասարակական կարծիքը վրադ չի՞ ազդում:

-Ես բացեիբաց խոստովանում եմ, որ բիսեքսուալ եմ՝ համալսարանում և ամեն տեղ, ուր գնում եմ: <<Հասարակական կարծիք>> Չէի ասի, որ այն դեպի վատն է փոխվում: Պարզապես բոլոր ծանոթները ինձ <<ուրիշ անկյունից>> են նայում: Երբեմն, ճիշտ է, խանգարում է, բայց ծայրահեղականներն արդեն քիչ-քիչ պակասում են: Համ էլ, համլսարանում ինձնից ոչ ոք կաշառք չի վերցնում:

-Դու այդ փաստից չես ամաչում: Ճանաչում եմ Մեգիին: Սկզբո՞ւմ էլ էր այդպես, թե՞ ժամանակ էր պետք, որ սովորես:

-Ես հպարտանում եմ իմ բոլոր լավ և վատ հատկանիշներով: Սովորել պետք չէր. ես պարզապես դա ընդունեցի: Ամաչո՞ւմ եմ: Ոչ: Ավելի ճիշտ մի փոքր արհամարհանքով եմ նայում նրանց, ովքեր չեն կարող ավելի ազատ նայել աշխարհին:

-Կարելի՞ է ասել, որ դու, գուցե չես արհամարհում, բայց բացասական վերբերմունք ունես նրանց հանդեպ, ովքեր երկակի կողմնորոշում չունեն:

-Չէ, այդպես չէ: Ոչ մի բացասական վերբերմունք: Ավելի ճիշտ կլինի ասել՝ հետաքրքրություն, որ ունենում է մի մարդ, ով ավելի շատ բան գիտի սեքսուալ առումով, քան ուրիշները: Եվ այդ բոլոր կանոնները՝ <<նամուս>>, <<ամոթ>> Ծիծաղելի է նայել, ինչպես են <<անուշիկ>> աղջիկներն ու տղաները վատանում բիսեքսուալ, գեյ ու լեզբի բառերից:

-Այսնինք, սա հերթական փորձն է <<մոխրագույն մասսաներից>> տարբերվելո՞ւ:

-Եթե իմ նպատակը լիներ <<մոխրագույն մասսաներից տարբերվելը>>, ես ամեն ինչ կանեի գրականության գծով Նոբելյան մրցանակ ստանալու համար: Չէ, ջան, սա ուղղակի <<սրտի կանչ է>>, եթե կարելի է այդպես արտահայտվել: Տարօրինակ է, բայց ես չեմ հավատում <<սիրո հրաշքին>>: Երևի այդպիսինն է իմ բնավորությունը. ես սիրում եմ նորը:

-Իսկ հիմա երկու խոսք քո ստեղծագործությունների մասին: Պարզ է, որ քո ստեղծագործության վրա այս նորությունը չէր կարող չազդել: Քո ֆիկերում հայտնվեցին սլեշ (տղամարդ+տղամարդ) և ֆեմսլեշ (կին+կին) ժանրերը: Դա կարելի է բացատրել նոր զգացողություններո՞վ, թե՞ վաղուց այդպիսի մտահղացում ունեիր:

-Հըմ: Ահա քեզ մի հետաքրքիր փաստ. ես չեմ սիրում սլեշն ու ֆեմսլեշը ֆիկերում: Ինչո՞ւ: Որովհետև այս ժանրերի <<վարպետները>> իրական կյանքում աշխատում են հեռու մնալ գեյերից և լեզբներից: Չեմ ասում բոլորի մասին, բայց մեծամասնությունն այդպիսին է: Մարդիկ գրում են ֆիկեր սլեշ ժանրում միայն այն պատճառով, որ այն դուր է գալիս ընթերցողներին: Բայց առաջարկիր <<սլեշի մասնագետ>> մի տղայի <<ուրիշ հարաբերություններ>>, տես քեզ ուր է ուղարկելու: Իսկ ինձ համար սա նոր զգացողություն է: Եվ ես ուզում եմ գրել այն, ինչ ինքս գիտեմ և կարող եմ զգալ ոչ մեկ, ոչ էլ երկու անգամ:

- Հիմա <<վերադառնանք>> հայրենիք: Դու Ղազախստանից ես

-Այո, բայց ապրում եմ Պրահայում, իսկ դա շատ մեծ նշանակություն ունի:

-Բայց որքան ես գիտեմ, Ղազախստանի պետական կրոնը իսլամն է, իսկ բարքերը գալիս են նախաջրհեղեղյան ժամանակներից:

-Հա, պետական կրոնը իսլամն է: Բայց իմ ընկերները <<պահպանողական>> ոճի մարդիկ չեն: Իսկ մնացածների վրա, շատ կներես, թքած ունեմ: Այնպես որ Ինքդ էլ ես հասկանում, չէ՞:

-Լավ, վերջին հարցը: Փոքր ժամանակ դու, ինչպես շատերը, տիկնիկներով էիր խաղում: Ամուսնության հետ խնդիրներ չե՞ն առաջանում:

-Ի՞նչ տիկնիկներ: Փոքր ժամանակ ես փոսեր էի փորում, որ մողես գտնեմ, և երազում էի հնէաբան դառնալ: Եթե կարծում ես, որ խաբում եմ, այդպես չէ: Ես միշտ էլ գիժ եմ եղել: Իսկ ամուսնության մասին՝ ես չեմ ծրագրում ընտանիք ունենալ: Կարևորը երազանքն ու նպատակն է: Իսկ իմ նպատակը ես վաղուց ունեմ

Թարգմանեց` Սոնա Արսենյանը
հարցազրուցվել է հատուկ <<Սևակ>> առցանց ամսագրի համար 

No comments:

Post a Comment