Pages

Tuesday 19 March 2013

Drunken thoughts about freedom



Հարբած մտքեր ազատության մասին 
Ազատությունը յուրաքանչյուրը հասականում է իր համար: Ու այդ հասակացողությունը բացարձակ ոչ մի կապ չունի շրջակա միջավայրի հետ` եթե մարդը խելացի է:

Բայց դեպքերի մեծամասնությունում մարդը խելացի չէ ու ընկալում է իր ազատությունն ու իրավունքների միմիայն հասարակության մեջ: Նրան պետք է գործողությունների ու խոսքի ազատության պայամանական վիճակ. անել այն, ինչ ուզում եմ, քանի դեռ դեմ չեմ գնում հասարակական օրենքներին:

Նա ինքը սահամանափակում է իր ազատությունը, մինչ ուրիշ սուբյեկտները կանեն դա, բարձրաձայնելով, որ մարդու այս կամ այն քայլը ոտնահարում է իրենց պայմանական, ուրվականային ու փխրուն իրավունքները, կամ վկայակոչելով, որ մարդու ազատությունը վերջանում է այնտեղ, որ սկսվում է մյուսների ազատությունը:

Սա հիմարություն է, բայց դեպքերի մեծամասնությունում մարդը խելացի չէ:

Մարդը հասարակական էակ է ու նրան պետք է հասարակության ճանաչումը, հասարակության որոշումը, որ ինքն ազատ է: Նույնիսկ հասարակությանը դեմ գնալով, մարդը ձգտում է ճանաչման ու ուշադրության, իրեն ազատ ու անկաշկանդ զգալու համար: Մարդուն պետք են ուրիշ մարդիկ ինք իրեն այս կամ այն հոգեվիճակում զգալու համար:

Իրականում ազատությունը մտքի ազատության մեջ` ոչ մի ընդհանուր բան չունենալով սեփական գործողությունների կամ այն զգացումների հետ, որոնք առաջանում են ուրիշների գործողությունների արդյունքում:

Ազատ է նա, ով համարձակություն ունի չսահամանափակելու ինքն իրեն:

Ազատ է նա, ով համարձակություն ունի ճանաչելու ուրիշների դրած սահմանափակումները: Ճանաչելու, քմծիծաղ տալու ու գիտակցաբար մերժելու:

Ազատները քիչ են: Շատ են նրանք, ովքեր բավականին հաջող ինքնախաբեությամբ են զբաղվում, չնկատելով, որ մինչև ականջներն ընկած են հասարակական ու սեփական անիմաստ սահմանափակումների ճահճի մեջ:
Յան Քեշիշյան (Տադո)

No comments:

Post a Comment