Pages

Showing posts with label translations. Show all posts
Showing posts with label translations. Show all posts

Thursday, 11 April 2013

Spiriting Sport

 
Սպորտի ոգին

Միշտ զարմանում եմ, երբ մարդիկ ինձ փորձում են համոզել, որ սպորտն ազգերի միջև բարեկամություն է սերմանում և եթե մարդիկ ֆուտբոլ կամ քրիքեթ են միասին խաղում, ապա կռվի դաշտում այլևս անելիք չեն ունենա: 

Նույնիսկ եթե ծանոթ չեք կոնկրետ օրինակներին (1936-ի օլիմպիական խաղերը, ասենք) պիտի հասկանաք, որ միջազգային մրցությունները նպատակուղղված են ատելության օրգիաներ հրահրելու, մարդկանց սովորական հունից հանելու:

Համարյա թե բոլոր սպորտային իրադարձություններն մրցակցության վրա են հիմնված: Դու խաղում ես հաղթելու համար. խաղն որպես այդպիսին քեզ քիչ է հետաքրքրում:

Միայն գյուղական կանաչներում, երբ հայրենասիրական զգացումներով տոգորված չես, երևի թե իրական, կայֆ խաղ ստացվի, բայց հենց որ վարկանիշի հարց է առաջ գալիս,  հենց որ հասկանում ես, որ պարտվելը ողբերգություն կդառնա քո և թիմակիցներիդ համար, ամենագազանական բնազդներդ են արթնանաում ու լավ բան չի ստացվում: Ցանկացածն, ով թեկուզ դպրոցական մրցումներում է խաղացել, գիտե սա:

Միջազգային մակարդակում սպորտը առանց նախաբանների վերածվում է մարտադաշտի:

Բայց մեխը մարզիկների պահվածքը չէ, այլ հանդիսականների վերաբերմունքը. նրանք լրջորեն հավատում են, որ վազվղող, թռչկոտող և գնդակով խաղացող մարդիկ ազգի պատվի հետ լուրջ կապ ունեն:

George Orwell
Թարգմանեց` Յան Քեշիշյանը (Տադո)

Monday, 1 April 2013

Out of the air

Մթնոլորտից դուրս

Մարդիկ հաճախ են խոսում երիտասարդության խնդիրների մասին: Եթե նման խնդիր իրոք կա, իսկ ես չեմ կասկածում, որ կա, ապա այդ խնդիրները միանշանակ մեծահասակներն են ստեղծում:

Եկեք համաձայնենք, որ երիտասարդներն նախ և առաջ մարդկային արարածներն են, ճիշտ այդպիսին, ինչպիսին մեծահասկները:

Մեծերի և երիտասարդների միջև միայն մի տարբերություն կա. երիտասարդն իր առջև հոյակապ ապագա ունի, իսկ մեծահասակն` իր ետևում թողած հոյակապ անցյալ: Գուցե հենց այստեղ է պահված շան գլուխը:

Երբ ես դեռահաս էի, ես ուղղակի ջահել ու անպատասխանատու մեկն էի, որ նոր էր ընդունվել այդ հսկայական դպրոցն և պիտի իրեն շատ պարտավորված զգար, որ իրեն բավականաչափ ուշադրություն էին դարձնում ու դիտարկում որպես պրոբլեմ:  Մի կողմից էլ պրոբլեմ լինելը քեզ անհատականություն է դարձնում, իսկ երիտասարդները միշտ էլ ճանապարհներ են փնտրում անհատականություն երևալու համար:

Կարծում եմ, երիտասարդները հետաքրքիր ժողովուրդ են: Նրանք շնչում են ազատության մթնոլորտով, նրանք զզվելի պարտականություններ չունեն, ոչ էլ կախված են ամբիցիաներից կամ էլ իրավիճակից: Նրանք սոցիալականից կառչած չեն, ոչ էլ նյութական իրերից լուրջ կախվածություն ունեն: Կարող է թվալ, թե ես  վերաբերում եմ ինձ նրանց կյանքի հետ: Ամեն ինչ այնպես է, ինչպես եթե նրանք իրերի տիեզերական իմաստն հասականան ու կատաղած և նուրբ կոնտրաստը տեսնեն սահմանափակ արարածների մեջ: Ահա թե ինչ եմ ես մտածում, երբ երիտասարդի եմ հանդիպում: Գուցե նա վատ դաստիարակված է, բայց դա պատճառ չէ, որ ես նրա գլխին քարոզներ կարդամ մեծերին հարգելու համար` տարիքը հարգելու պատճառ չէ: Ես կխոսեմ նրա հետ, ինչպես հավասարը հավասարի, կվիճեմ նրա հետ` հավասար դիրքերից, եթե կարծեմ, որ նա սխալ է:

Fielden Hughes, ՈՒնկնդիր
Թարգմանեց` Յան Քեշիշյանը (Տադո)