Pages

Tuesday 26 March 2013

Reply to Mari Voltera Meliqyan :)


Ողջույն)
Չնայած մի շարք բաներին, որ տանել չեմ կարողանում, սիրեցի <<Դուք գիտեքթե ինչ սարսափելի է...>> գրառումդ: Նախ շնորհակալություն հայտնեմ նկարների համար` գրեթե բոլորը ցրել եմ: Բայց հիմա խոսքը դրանց մասին չէ, այլ տեքստի:

Սիրում եմ այս ոճի կարճ, առաջին հայացքից  շատ տափակ ու անիմաստ, բայց իրականում լավ էլ տրամաբանական ու իրական նախադասությունները: Կարծում եմ, հասկանում ես, տրամաբանական ու իրական ասելով, ինչ ինկատի ունեմ:

Կային արտահայտություններ, որոնք շշեցին ու ժպտալուց բացի ոչինչ չէի կարողանում անել: Բայց կային և նրանք, որ նյարդայնացնում են, քանի որ շա-ատ ծեծված են ու արդեն ոչ միայն հետաքրքիր չեն, այլև վանում են շարունակությունը կարդալուց: Ինչև, այսօր բացառություն անեմ ու սկսեմ լավից.


- Երբ կան բաղադրամասերը, բայց պատրաստ չէ հացը...

- Երբ նայում ես արևին, բայց մրսում ես...

- Երբ դու աղավնի ես, բայց առնետին ես սիրում...

- Երբ սիրում ես մեկին, ով գոյություն չունի...

- Երբ խաբում ես քեզ ու հավատում ես դրան...

Այս հինգը դեռ չեն հասցրել հայտնվել բոլոր ռոմանտիկ աղջիկների ու տղաների ստատուսներում, չեն հասցրել միօրինակ քոմենթներով պաշտվել ու զզվացնել: Դրա համար  միայն քոնն են կամ Վոլտերայինը` ինչպես որ նախընտրում ես, ու պուպուշն են:

Հատկապես առաջինը` հացի մասին, շատ ուժեղ է: Եթե մնացած նախադասություններում ամեն մեկն իր փխրուն-հոգու-ճիչն կարող է դնել կամ գտնել, ապա այստեղ իմաստի ու հասկանալու խնդիր է: Հեղինակի մտածած իմաստի:

Գիտես, էսպես որ գիտակցության չեղած տասնութերորդ անկյունով զգում ես, շոշափում ես հեղինակի դրած իմաստը, բայց մինչև վերջ չես կարողանում հասկանալ ու ստիպված ես լինում բավարարվել մտքի էն հարյուրերորդական մասով, որ ինքդ գտար: Էդ պահերին սովորաբար շատ գրգռված ես լինում ու ուզում ես կարդալ, կարդալ, կարդալ... Էդ անհասկանալի, հազիվ շոշափելի իմաստը ներս քաշել ու հարբել:

Այ էդ ես շատ եմ սիրում: Այ էդ վիճակը իմ համար քիչ գազավորված կոլայի պես մի բան է` հասկանալի չէ, թե ինչն է էդքան դուր գալիս, բայց հաստատ է, որ ամեն օր գնալու էս խանութ ու հենց իրեն վերցնես: Պաշտում եմ էդ զգացողությունը:

/...Երբ շուրջդ ժամացույցներ են, բայց դրանք բոլորն էլ կանգնած են.../

Չափազանց թույլ է, որովհետև ակնհայտ է, թե հեղինակն ինչ է ուզել ասել: Ակնհայտից բացի մի տեսակ ծեծված է: Ռունետում հանրահայտ <Մենակությունըդա...> շարքից է, որ ամեն իր-արևին-թունդ-սիրահարված-դեռահաս իր պարտքն է համարում կրկնել ու ամպագոռգոռալ:

Համ էլ մի տեսակ հավեսը փախցնում է կարդալու, որովհետև հացի մասին ուժեղ, ճպցնող նախադասությունների հույս չի տալիս:

Եթե օրինակ ինքը առաջինը լիներ, ես ամենայն հավականությամբ կշրջանցեի գրառումդ:


/...Երբ ոչնչի կարիք չունես, բայց միայնակ ես.../

Ընդունեցի: Բայց դե էլի, կրկնվում է: Ավելի շատ հանրությանն ու ընթերցողին տրվող պարտքի է նման, քան եռացած ու քեզ ներսից կերած մտքերի:

Գրել է պետք է ինքդ քո համար, ոչ ընթերցողի կամ այն զզվելի <պուտկծիկ>-ի թելադրանքով, որ այսօր համացանցից օգտվող ցանկացած մարդ ունենում է: Այսինքն, երբ տեսնում ենք, որ սրա նման արտահայտությունը պոպուլյար է, փորձում ենք դրա նման մի բան խզմզել, հատկապես եթե մեր ներկա հոգեվիճակը մոտ է դրա նման մի բանի:

Էդ վատ է ու անկեղծ չի:

/...Երբ ուզում ես մեռնել, բայց ապարդյուն.../

Չկա այդպիսի բան: Իսկ եթե կա, ուրեմն ասողը թուլ մարդ է: Սենյակային բույս:

Մեռնելու, այսինքն բացարձակ ամեն ինչ գրողի ծոցն ուղարկելու ցանկությունը նահանջ է: Սովորաբար նահանջ հենց քո դրած նպատակներից ու էն փոքրիկ մենամարտերից, որ ամեն օր պետք է տալ հասարակության այս կամ սուբյեկտին:

Դա, ու կյանքն առհասարակ, պայքար է ու գոյատևման միակ նախապայմանը: Իսկ մեռնելու ցանկությունը` նահանջ, որն ամենահեշտն է:

Շարունակությունը էլի նահանջ է: Ճիշտ է, մի քիչ հեռացած, դիտորդի կարգավիճակից, բայց մեկ է:

Վերջաբանդ լավն էր, հացի նման: Ապացուցում է, որ իզուր չենք եկել հաել մինչև գրառման վերջ

/...Երբ ապրում ես Բլրում, բայց՝ երկրի վրա.../

 Հարգանքով` Յան (Տադո)

2 comments:

  1. Հավես քննադատություն էր: Մի երկու բան էլ ես ասեմ :)
    Գրել է պետք է ինքդ քո համար, ոչ ընթերցողի- Ինչքան ուզում ես քեզ համոզի որ չէ դու քո համար ես գրում թքած կարդացողի վրա, ստացվում ա էն իմ ասածը՝ խաբում ես քեզ ու հավատում ես դրան: Գրում են ընթերցողի համար: Էդ ամեն ինչը դու շատ ավելի լավ գիտես, քան գրում ես: Դու չես կարող քո համար գրել, զաշտո, եթե էդ դու ես, դու էլ քեզ հո լավ գիտես: Անգամ անձնական օրագրերը (էն որ ժամանակին բոլորն ունեին) միշտ գրվում էին նրա համար, որ ինչ-որ մեկը ինչ-որ մի օր դա կկարդա: Ավելի լավ ա էսպես, ես գրում եմ Իմը, բայց ընթերցողի համար:
    Երբ ուզում ես մեռնել, բայց ապարդյուն- սկզբից էս նախադասությունը սենց էր՝ երբ ուզում ես մեռնել, բայց չես կարողանում. հետո փոխեցի ու դարձավ՝ երբ ուզում ես մեռնել, բայց չգիտես ինչի, մոտիվացիա չունես. սենց մտածողը կյանքում չի մեռնի, ինքն ուղղակի ուզում ա, ապուշություն ա, բայց երբ որ դու սիրում ես ասենք լուսինը ոչ թե նրա համար, որովհետև ինքը քեզ քո սիրած տղային ա հիշացնում, կամ ասենք գիշերը սիրում ես ոչ թե նրա համար, որ ինքը հիշեցնում ա ձեր առաջին հանդիպումը, այլ դու սիրում առանց ինչ-որ բան հիշելու, ուղղակի դատարկ գիշերը, լուսինը, քո ասած մեռած ռոմանտիկան ա, որտեղ մենակ դու ես հերոսը տղա ասպետ բան չկա, մի քիչ էգոիստական մոտեցում ա, չգիտեմ ինչքանով տեղ հասցրեցի. Դրա համար էլ ինձ դուր ա գալիս մռայլությունը՝ դատարկ, առանց ինչ-որ մեկի, մի քիչ դաժան ա, բայց դրանք հազիվ ինձ են հերիքում... վոփշմ
    Ի դեպ վերջաբանի պահով ասեմ, որ եթե չես հասցրել կարդալ իմ մնացած նյութերը, Բլրի մասին չես իմանա :D
    Մեկ էլ սենյակային բույսերին բան չասես
    Ու մերսի քննադատության համար, շատ լավն էր ^_^

    ReplyDelete
  2. Լավ, հասակացա, մեռնելու պահով ինչ ես ի նկատի ունեցել: Այ -ն լավնա: Հացի նման:D

    Կա տենց բան, որ մենք հիմնականում կարդացվելու համար ենք գրում: Բայց երբ էդ դատարկ ա, ուղղակի կարդացվելու նպատակով` էշություն ա ստացվում: Պետք ա հիսունը-հիսունի լինի: Գրես քո համար ու ուրախանաս, որ կարդացել ու քոմենթել են: Գուցե դրան ավելի շատ ուրախանաս, քան գրելուդ երևույթին/սովորաբար էդպես էլ լինումա/, բայց կարդացվելը ինքնանպատակ չպիտի լինի:

    ReplyDelete