Pages

Thursday 11 April 2013

Spiriting Sport

 
Սպորտի ոգին

Միշտ զարմանում եմ, երբ մարդիկ ինձ փորձում են համոզել, որ սպորտն ազգերի միջև բարեկամություն է սերմանում և եթե մարդիկ ֆուտբոլ կամ քրիքեթ են միասին խաղում, ապա կռվի դաշտում այլևս անելիք չեն ունենա: 

Նույնիսկ եթե ծանոթ չեք կոնկրետ օրինակներին (1936-ի օլիմպիական խաղերը, ասենք) պիտի հասկանաք, որ միջազգային մրցությունները նպատակուղղված են ատելության օրգիաներ հրահրելու, մարդկանց սովորական հունից հանելու:

Համարյա թե բոլոր սպորտային իրադարձություններն մրցակցության վրա են հիմնված: Դու խաղում ես հաղթելու համար. խաղն որպես այդպիսին քեզ քիչ է հետաքրքրում:

Միայն գյուղական կանաչներում, երբ հայրենասիրական զգացումներով տոգորված չես, երևի թե իրական, կայֆ խաղ ստացվի, բայց հենց որ վարկանիշի հարց է առաջ գալիս,  հենց որ հասկանում ես, որ պարտվելը ողբերգություն կդառնա քո և թիմակիցներիդ համար, ամենագազանական բնազդներդ են արթնանաում ու լավ բան չի ստացվում: Ցանկացածն, ով թեկուզ դպրոցական մրցումներում է խաղացել, գիտե սա:

Միջազգային մակարդակում սպորտը առանց նախաբանների վերածվում է մարտադաշտի:

Բայց մեխը մարզիկների պահվածքը չէ, այլ հանդիսականների վերաբերմունքը. նրանք լրջորեն հավատում են, որ վազվղող, թռչկոտող և գնդակով խաղացող մարդիկ ազգի պատվի հետ լուրջ կապ ունեն:

George Orwell
Թարգմանեց` Յան Քեշիշյանը (Տադո)

No comments:

Post a Comment