Pages

Wednesday, 22 May 2013

Fanfiction: Mary Syu

Հաճախ է պատահում, որ լավ ֆիլմ նայեք կամ լավ գիրք կարդաք? Հաճախ է պատահում, որ կատաղեք այս կամ այն հերոսի վրա ու վստահեցնենք ինքներդ ձեզ, որ նույնական իրավիճակում ավելի պուպուշը կլինեիք? Եթե ոչ հաճախ, ապա երբեմն, բայց հաստատ պատահում է, չէ?

Եթե ինքնախաբեությունից լավ եք, հնարավոր է, որ վերցնենք ստեղնաշարն ու թողարկեք Մայքրոսոֆթի ծրագրերից մեկը, կամ մի ուրիշ զենք գործածեք, նայած, որն եք նախընտրում, ու սկսեք խորացած ստեղծագործել: Ասենք, Հարրի Պոտտերի երկրորդ ֆիլմի վերջում Ձեր ստեղծած կամ արդեն գոյություն ունեցող հերոսով փրկեք էն պուճուր նարնջագույն մազերով աղջկան ու Ձեզ լավ զգաք, չէ? Հետո էն երկար մորուքով պապիկը գովեր-գովեր Ձեր հերոսին, ու Դուք Ձեզ ավելի լավ զգայիք: Իհարկե, էս բոլորը` միայն ձեր ստեղծագործությունում ու հիմարի ժպիտով:

Ստեղծագործությունը Հարրի Պոտտերի ֆանարտ կլինի, եթե տպագիր տեքստ է, կկոչվի ֆանֆիկ:

Այ հենց էդ ֆանֆիկներում շատ տարածված է <<Մերի Սյու>> ֆանֆիկային ժանրը:

Հասկանում եք, ֆանֆիկներն հիմնականում գրվում են, որովհետև հեղինակը հինգերորդ կետն մի այլ կարգի քոր է գալիս, ու նա ուզում է իրեն զգալ այն ֆիլմի, գրքի կամ խաղի աշխարհում, որով տարված է. այլ կերպ ասած` ֆենդոմում: Դե ով կուզի ինչ-որ լոխ կերպարով իրեն քցել նախընտրած իրավիճակ: Ով կուզի, որ իրեն անընդհատ փրկեն ու ինքը միշտ վատ, ռեալիստական իրավիճակում լինի? Բոլորն էլ կուզեն սենսեյ կարգավիճակից աշխարհ փրկեն, իրենց դեռահասության մեջ գեներալ լինեն ու բոլորի կողմից սիրվեն, իսկ անտագոնիստներին հենց առաջին հարվածից սվախեն պատախառը, ոնց քացով, տենց էլ գաղափարապես:

Ու այստեղ բեմահարթակ է ինջնում Մերին: Կամ` Մարտին, արական սեռի վունդերքինդների համար:

Մերին ծնվել է անցյալ դարում, <<Աստղային պատերազմներ>> ֆենդոմով գրված ֆանֆում: Ֆանֆի հեղինակը խելացի մարդ էր, ում կափարիչը թռել էր երիտհեղինակների չնաշխարհիկ ֆանֆիկներից, որոնցով, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, վխտում էր համացանցը:

Մերին սիմպո աղջիկ էր, 15 տարեկանում բանակի լեյտենանտ էր դարձել, ամեն պատեհ ու անպատեհ առիթով աշխարհ էր փրկում, ֆանտաստիկ ստրատեգիաներ էր մշակում ու միշտ հաղթում էր: Ընդ որում, հեղինակն առաջնորդվել է հետևյալ կարգախոսով` որքան անհամապատասխան լինեն թշնամու ու Մերիի գաբարիտներն, այնքան ավելի լավ: Կամ էլ, ինչքան զգեստապահարան է թշնամին, Մերին այնքան շպարված ու խնամված պիտի լինի. միևնույնն է, ինքն չի պարտվելու` երիտհեղինակի անհաստատ հոգեբանությունն չի դիմանա դրան:

Մերի Սյուի ստեղծողն նպատակ ուներ ծաղրելու երիտհեղինակներին, ովքեր նույնականացնում էին իրենց, դեռ ոչ մեկի կողմից չնկատված հատկանիշները` ուժը, խելքը, գեղեցկությունն, ինքնահաստատվածությունն ու այլն, արդեն գոյություն ունեցող հերոսի կամ սեփականի հետ` հիմարություն ստեղծելով:

Մինչև վերջերս համարվում էր, որ Մերիի ամենահատկանշական սիմպտոմը աշխարհը փրկելու բզիկն էր, բայց ես կարծում եմ, որ ֆանֆիկների մեծամասնությունում գլխավոր հերոսները Մերիի Սյուի տիպիկ մարմնականացում են, տվյալ երիտհեղինակի իդեալականացված <<ես>>-ը: Օրինակ իմ դեպքում, էդ մերիսյուությունն արտահայտվում է լավ ինքնատիրապետումով, արտաքնի որոշակի հատկանիշներով, ոչ ամենասիրվածությամբ: Ոչ էն պատճառով, որ ես տենց խելացի եմ ու <<կարում եմ իմ մերիսյուական պոռթկումների վրա>>, այլ որովհետև իմ իդեալականացված եսի սահմանաման մեջ բոլորի կողմից սիրված լինելը չի մտնում:



Կցված նկարի հերոսուհին տիպիկ Մերի Սյու է: Նա ֆենդոմի/<<Fate: Stay Night>>/ գլխավոր հերոսներից է`թրի վարպետ աղջիկ է: Ֆենդոմում նա <<մերոնցից>> է, շիկահեր է, բայց  Մերի Սյու չէ` բավարար չափով պարտվում ու կոմայի մեջ է մնում, որպեսզի չարդարացնի ստեղծողի իդեալալականացված <<ես>>-ին, թեպետ, ոչինչ հաստատ ասել հնարավոր չէ: Իսկ նկարում Սեյբերը թշնամու ճամբարից է, որը էլի շատ է սիրված ու լիովին կարող է իդեալականացված <<ես>>-ի բաղկացուցիչ մասը լինել: Ավելի սեքսուալ ու սիմպո է, քան ֆենդոմում` էնտեղ ադաթով, տեղը-տեղին միջնադարցի թագավոր էր, ընդամենը:

Վերջերս ռունետում շշող նախադասություն կարդացի Մերիի մասին`Մերին երկնագույն աչքերում մի հատ Շարինգան, մի հատ էլ Բյակուգան ունի: Հասկացողն հասկացավ:

Յան Քեշիշյան (Տադո)

Հ.Գ. Կարող է թյուր կարծիք ստեղծվել, թե Մերին որպես երևույթ միայն մեր` մակաբույծներիս սերունդի ապենդեցիտն է: Այնինչ Մերին որպես այդպիսիսն առաջացել է առաջին ստեղծագործողի հետ:

Ինչու ենք մենք ստեղծագործում առհասարակ?

Որովհետև առկա <<էգո>>-ն մեզ չի բավարարում, բայց բարձրաձայնել դա ինքներս մեր հետ դիալոգում կամ հրապարակավ արձանագրել չենք ուզում ու չենք էլ կարող, եթե անկեղծ լինենք. մենք երբեք մինչև վերջ չենք ընդունում, որ բավականաչափ պուպուշը չենք, թեև մի քիչ կասկածում ենք դրա վրա:

Դրա համար բարդում ենք մեր շա~ատ խորը թաքնված ու ոչ մեկի կողմից չնկատված հատկանիշներն ու բաղադրամասերը` զապչաստերը, ստեղծագործությոան հերոսների վրա: Ինչպես ծնողները իրենց չիրականացած երազանքները` երեխաների վրա: Դա էլ հենց, լայն հաշվով, Մերի Սյու է:

Մարտի Սյու էր Հիսուսը: Մի քիչ էլ Պիղատողը: Ոդիսևսը: Ռոմեոն ու Ջուլիետտան: Արտիստը: Սամվելը:

Ու չնայած նրանցից ոմանց վերագրում են <<ռոմանտիկ կերպար>> բարեհունչ պիտակը, նրանք հեղինակներին ինքնարտահայտվել ու ինքնահաստատվել են թույլ տվել: Ինչպես և բացառապես բոլոր կերպարները բացառապես բոլոր հեղինակներին:

Saturday, 13 April 2013

True leader



Իսկական լիդերը Նա պետք է ունենա երկար սև մազեր, հագնի սև կեդեր ու ջինսեր, լսի ռոք երաժշտություն ու ունենա կանաչ աչքեր: Լավ կլինի, որ սիրի նույն խբերին, ինչ որ ես, կարդա նույն գրքերն, ինչ որ ես ու էդպես մինչև անվերջություն:

Իսկ եթե լուրջ, իսկական լիդերը պետք է լինի լիդեր ամեն ինչում:

Նա պետք է ձգտի իր պաշտոնին մարմնի յուրաքանչյուր բջիջով ու հասնելով, վստահ չլինի իր կատարելության վրա: Իսկական լիդերը պետք է դողա իր պաշտոնի, դիրքի, հրամաններ տալու իրավունքի` անվանեք ինչպես կուզեք, վրա:


Ես չեմ կարող լինել լիդեր, որովհետև ես ամբիցիաներ չունեմ ու ինձ չի հուզում կատարածս գործին տրվող անունը: Ինձ մեկ է, թե ինչ են մտածում իմ մասին ենթականերս ու ղեկավարներս: Ես կարող եմ միայն ենթարկվել խելացի մարդուն, ում հետ համաձայն եմ, կամ ով կկարողանա ստիպել ինձ համաձայնել իր հետ: Իսկ ղեկավարել Շատ ծույլ եմ դրա համար: Բայց խոսքն իմ մասին չէ:

Լիդերը, իսկական լիդերը, պետք է լինի ամբիցիոզ ու պատվախնդիր: Նրան պետք է հուզի իր հասցեին ասված յուրաքանչյուր բառն ու արտահայտությունը: Նա պետք է կարողանա ապացուցել հակառակը` խոսքով, թե գործով, միևնույնն է: Կարևորը, որ ենթական կամ ղեկավարը, ով սխալ արտահայտություն է արել, փոխի իր կարծիքը:

Լիդերը պետք է կարողանա լսել, բայց ոչ երբեք հետևել ուրիշներին: Նա պետք է կարողանան հրամայել: Նրանից պետք է վախենան ու հարգեն, որովհետև առանց վախի հարգանք չի լինում, իսկ առանց հարգելու մարդիկ չեն ենթարկվում:

Եվ վերջապես, նա պետք է կարողանա հեռանալ, երբ գա ժամանակը: Լավագույն դեպքում` ընկնի իր մարտում, բայց երբեք չպարտվի:

Ի վերջո, լիդեր դառնում են նրա համար, որ ամենալավն են` ամենաուժեղն ու կատարյալը:

Ուղղակի գալիս է մի պահ, երբ նրանցից ավելի լիդերներն են հայտնվում ասպարեզում:

Դրանից իսկական լիդերը չի դադաչշրում «ամենա»-ն լինելուց, ուղղակի վերջանում է իր ժամանակը:

Յան Քեշիշյան (Տադո)
գրվել է հատուկ <<Սևակ>> առցանց ամսագրի համար


Thursday, 11 April 2013

Spiriting Sport

 
Սպորտի ոգին

Միշտ զարմանում եմ, երբ մարդիկ ինձ փորձում են համոզել, որ սպորտն ազգերի միջև բարեկամություն է սերմանում և եթե մարդիկ ֆուտբոլ կամ քրիքեթ են միասին խաղում, ապա կռվի դաշտում այլևս անելիք չեն ունենա: 

Նույնիսկ եթե ծանոթ չեք կոնկրետ օրինակներին (1936-ի օլիմպիական խաղերը, ասենք) պիտի հասկանաք, որ միջազգային մրցությունները նպատակուղղված են ատելության օրգիաներ հրահրելու, մարդկանց սովորական հունից հանելու:

Համարյա թե բոլոր սպորտային իրադարձություններն մրցակցության վրա են հիմնված: Դու խաղում ես հաղթելու համար. խաղն որպես այդպիսին քեզ քիչ է հետաքրքրում:

Միայն գյուղական կանաչներում, երբ հայրենասիրական զգացումներով տոգորված չես, երևի թե իրական, կայֆ խաղ ստացվի, բայց հենց որ վարկանիշի հարց է առաջ գալիս,  հենց որ հասկանում ես, որ պարտվելը ողբերգություն կդառնա քո և թիմակիցներիդ համար, ամենագազանական բնազդներդ են արթնանաում ու լավ բան չի ստացվում: Ցանկացածն, ով թեկուզ դպրոցական մրցումներում է խաղացել, գիտե սա:

Միջազգային մակարդակում սպորտը առանց նախաբանների վերածվում է մարտադաշտի:

Բայց մեխը մարզիկների պահվածքը չէ, այլ հանդիսականների վերաբերմունքը. նրանք լրջորեն հավատում են, որ վազվղող, թռչկոտող և գնդակով խաղացող մարդիկ ազգի պատվի հետ լուրջ կապ ունեն:

George Orwell
Թարգմանեց` Յան Քեշիշյանը (Տադո)