Սպորտի ոգին
Միշտ զարմանում եմ, երբ մարդիկ ինձ փորձում են համոզել, որ սպորտն ազգերի միջև բարեկամություն է սերմանում և եթե մարդիկ ֆուտբոլ կամ քրիքեթ են միասին խաղում, ապա կռվի դաշտում այլևս անելիք չեն ունենա:
Նույնիսկ եթե ծանոթ չեք կոնկրետ օրինակներին (1936-ի օլիմպիական խաղերը, ասենք) պիտի հասկանաք, որ միջազգային մրցությունները նպատակուղղված են ատելության օրգիաներ հրահրելու, մարդկանց սովորական հունից հանելու:
Համարյա թե բոլոր սպորտային իրադարձություններն մրցակցության վրա են հիմնված: Դու խաղում ես հաղթելու համար. խաղն որպես այդպիսին քեզ քիչ է հետաքրքրում:
Միայն գյուղական կանաչներում, երբ հայրենասիրական զգացումներով տոգորված չես, երևի թե իրական, կայֆ խաղ ստացվի, բայց հենց որ վարկանիշի հարց է առաջ գալիս, հենց որ հասկանում ես, որ պարտվելը ողբերգություն կդառնա քո և թիմակիցներիդ համար, ամենագազանական բնազդներդ են արթնանաում ու լավ բան չի ստացվում: Ցանկացածն, ով թեկուզ դպրոցական մրցումներում է խաղացել, գիտե սա:
Միջազգային մակարդակում սպորտը առանց նախաբանների վերածվում է մարտադաշտի:
Բայց մեխը մարզիկների պահվածքը չէ, այլ հանդիսականների վերաբերմունքը. նրանք լրջորեն հավատում են, որ վազվղող, թռչկոտող և գնդակով խաղացող մարդիկ ազգի պատվի հետ լուրջ կապ ունեն:
George Orwell
Թարգմանեց` Յան Քեշիշյանը (Տադո)
No comments:
Post a Comment