Մենք նստած
էինք երկու զուգահեռ շարքերում, անտանելի փոքր ու վառված ռեզինի հոտով դասասենյակում,
իսկ մեր դիմաց մաքրությունից փայլող գրատախտակն էր: Գրատախտակի կողքին փոքր փայտից
տուփ էր մեխված` չգրող ու գունավոր կավիճներում: Ամբողջ դպրոցում միայն մենք գունավոր
կավիճներ ունենք:
Մեր դասղեկը
հոգնել էր: Ու ես սկսեցի խոսել: Մտքում:
- Անունս
Յան է: Բայց ինձ մեկ-մեկ Յանչիկ են ասում:
Կամ ապեր: Ոնց պատահի: Բայց էական չի: Մեկը կա, ասում ա «էլի էսի»: Էդ ընդհանրապես
էական չի: Ես սովորում եմ 115 դասարանում, բժշկական հոսքում: Մի քանի օր
առաջ մտածում էի, որ էդ ամենավերջին բաննա, որ կարելի ա իմ մասին ասել, բայց հիմա զգացի,
որ ես տարվա մոտ մեկ քառորդը անցկացնում եմ էդ դասարանում: Ու մենք էնքան էլ չենք սիրում
իրար: Ախր լիքը մարդիկ կան, որ մեր մեջ չպիտի լինեին: Որովհետև կացին են: Համարձակություն
չեմ ունենա դեմքներին ասեմ, բայց դրանից չեն դադարի կացին լինելուց:
Լիքը բան
կա, որ սիրում եմ, բայց երկու բան տանել չեմ կարողանում: Ինքնախաբեությունն ու անհավասարությունը:
Հատկապես գենդերային: Ախր, գրողը տանի, ես մեղավոր չեմ, որ աղջիկ եմ ծնվել: Ոչ էլ էդ
իմ առավելությունն ա:
Հա, դասարանի
տղեքի հետ ապեր-ով եմ խոսում: Աղջիկների էլ: Դզում ա:
Ինձ պատասխանեցին:
Էլի մտքում:
- Ես Կարենն եմ: Ու ես Յանի գրածում անելիք չունեմ:
Իրան որ հարցնեք, կասի` հա:
- Էդ քո
զզվելի սուբյեկտիվ կարծիքն ա:
Կարենն հիստերիկ ինչ-որ
բան ասեց, որ չլսվեց: Ջղայնացած ու կատաղած ասեց: Թռավ ոտի ու դուրս եկավ դասարանից:
- Ես Մառան եմ: Մարինե: Ասատրյան: Յանի գրածներում
ու առհասարակ ամեն ինչում, ինչ Յանին ա վերաբերվում, ես անելիք չունեմ: Ոնց որ Կարենը:
Բայց կոլեկտիվից
հետ չմնամ:
Ես էլ նույն
դասարանում եմ սովորում: Եթե Յանից հարցնեք, էն կացիններից մեկն եմ: Տուֆտ եմ: Յանն
ա հիմար: Հետո ինչ, որ լավ ա սովորում:
Ես ու Յանը
մի տղայի ենք ճանաչում: Ինձ թվում ա, որ ինքը սիրահարվել ա էդ տղային:
Մարինեին
սխալ ա թվում:
- Էն ամենը,
ինչ կարաս ասել քո մասին, սահմանափակվում ա իմ մասին խոսալով?
- Դու սուս
մնա, հա…
- Մի հատ
հլը սաղդ սուսեք: Ես Սծյոպն եմ:
Ես չեմ
սիրում, երբ ինձ ասում են, թե ինչ անեմ: Ես ես ոտքով հրում եմ Սծյոպին, քցում գետին: Նա
պառկած ա շարունակում, դանդաղ բարձրանալով: Ոնց որ ոչինչ չի եղել: Ատում եմ:
- Ստեփան-Սծյոպը: Ու ես սիրում եմ:
Չգիտեմ ում, չգիտեմ ոնց, չգիտեմ խի, չգիտեմ ուր կոխեմ էդ զգացողությունը: Բայց ես սիրում
եմ, գրողը տանի: Բայց ռադ եղաք: Ես էդ հոսքում չեմ սովորում: Հոսքը ստե ավելորդ
ա, ես ուղղակի չեմ սովորում: Բայց էդ ամենավերջին բանն ա, որ կարելի իմ մասին ասել:
Չնայած դասղեկը ու մնացած բոլորը վստահ են, որ
հենց էդ ա իմ ամենակարևոր բնութագրումը: Էական չի:
Չեմ սիրում
խոսալ նրանց հետ, ում չեմ հարգում, ում կարծիքը ինձ էական չի: Ուղղակի չեմ խոսում իրանց
հետ: Կարճ եմ կապում: Իրանք հիմնականում աղջիկ են:
- Ես Նոնան եմ: Ես ջութակ ու քամանչա եմ նվագում:
Ու մեջքս ուղիղ ա:
Նույնիսկ
պետք եղածից ուղիղ:
- Ես շատ
լավ եմ սովորում: Եթե չեմ սովորում, ուրեմն չեմ հասցրել: Ու էդ նորմալ ա: Ես շատ հազվադեպ
եմ մեղավոր լինում: Ես ինձ եվրոպացի եմ զգում: Ես…
Ես լավն
եմ: Հետո ինչ, որ լիքը բաների մեջ չեմ խորանում ու կարողացածիս կեսի կեսն եմ անում
ու մտածում: Հետո ինչ, որ ինձնից հեռու եմ պահում լռիվին:
Իմ որոշումն
ա:
- Ես Արմինեն եմ: Մինչև էս դասարան գալը Արմին-Արմինկան
էի: Հիմա Արմուլ, Արմուշ, արա էյ…
アミネ
- Ես ուզում
եմ համալսարան ընդունվեմ: Իմ մասին ասում են, որ ես ձգտում ունեմ: Գուցե իրոք ունեմ,
ես չգիտեմ: Ես հոսանքի մեջ եմ ուղղակի:
Մեկ-մեկ
էդ ներվայնացնում ա: Ու ես հաստատ հոգնած եմ շատ: Զզված: Չեմ ուզում առաջ գնալ: Հանգիստ
եմ ուզում:
Ես տենց
եմ քեզ զգում, Ամին:
- Ես Սմբատն եմ: Ու ես էլ եմ էն կացիններից մեկը:
Երևի Յանի կարծիքով ես ավելորդ եմ մեր դասարանում: Ես մի տարի հումինատար հոսքում եմ
սովորել: Ու քանի տարի ա, գնդակ եմ գլորում: Էդ մի տարին էլ եմ գլորել: Էս տարին էլ:
Մյուսն էլ:
Հետո ինչ,
որ Հայաստանում ֆուտբոլը մեռած ա: Ու առհասարակ: Գնդակ գլորելը ապագա չունի, եթե սիրուն-սիմպատիչնի
տղա չես:
- Ես Անահինտն եմ:
Ես ասելիք
չունեմ, չնայած Յանի հետ իրար կողք ենք նստում:
-Ես Հարությունն եմ: Ու ես տուզիկ չեմ: Ես ուղղակի
մեր դասարանի ամենափոքրն եմ, դրա համար մեկ-մեկ զիջում եմ:
Իրականում
ես էլ եմ գնդակ գլորում: Ու ես խելացի եմ:
Չէ, խելացի
չէ: Մի տեսակ,, թքած ունեմ ինչ կասեն իմ մասին մեր դասաարանի սնկերը: Ու էդ լավ ա:
Մամաս պրոբլեմներ
չունի իմ պատճաձով:
- Ես էդ
դասարանի դասղեկն եմ: Ու ես էլ եմ մարդ:
No comments:
Post a Comment