Ես Տադոն եմ: Կամ Յանը: Առանձնապես էական չի: Մի ժամանակ Լուսինե Քեշիշյանն էի` տարբեր դրսևորումներով ու հիմարագույնս ռոմանտիկ պիտակներով: Հիմա ես Տադո-Յանն եմ: Ապրում եմ UWC Dilijan բոլոր իմաստներով ծտագույն մի վայրում։
Եթե նման անհավանական ցանկություն կա, ինձ լիքը տեղերում կարող եք գտնել`
Ես գրում եմ: Բայց գրող դժվար լինեմ:
Ես կարատեով եմ զբաղվում: Բայց շատ տուֆտ կարատեիստ եմ:
Ես քլնգում եմ: Շատ սրտանց: Նախ` իմ, հետո հեղինակի համար:
Սիրում եմ քաղաքակիրթ կոնֆլիկտներ:
Ես թարգմանիչ եմ: Թարգմանում եմ ամեն ինչ: Ասում եմ, վատ չի ստացվում: Ուզում եմ հավատալ:
Ես կայք ունեմ: Ինքը հաջողություն կունենա:
Երկու հարց կա, որոնցում յանս տարած ա: Կրոնն ու գենդերը: Ես հակակրոն սրիկայի մեկն եմ: Հավատում եմ, որ սեռը երկրորդական ա, անհատը` առաջնային:
Չեմ սիրում խելացի ու թույլ մարդկանց:
Անտարբեր եմ թույլ ու հիմար մարդկանց նկատմամաբ:
Հիմար ու ուժեղ դեռ չեմ հանդիպել:
Խելացի ուժեղներին հարգում եմ ու անսահման հպարտանում: Ուզում եմ հավատալ, որ ես էլ եմ ուժեղ:
Սիրում եմ, երբ ինձ ազատ եմ զգում:
ոտաբոբի~կ
հայրական մայկայով, որ ոնց որ շորիկ լինի
թափած մազերով, քամով
կարևորը` ոտաբոբիկ
Իմ մասին գրել են էս շատ հաճելի տեքստերը`
«Այսպիսով՝ Տադո…
Գիտեմ, անունն էլ տարօրինակ թվաց ու, հաստատ, մտածեցիք՝ մա՞րդ ա, թե՞ մարդ չի, կամ էդ ո՞վ ա, որ գրում ես: Ասե՞մ… Կասեմ: Չնայած՝ ի՞նչ ասեմ Տադոյի մասին, որ դիպուկ լինի:
Լ՜ավ, կասեմ՝ կրեաՏիվ մարդ (չշփոթել կրեաԾիվի հետ): Հետաքրքիր ու տարօրինակ մտքերով մեկը, ով պայքարող տեսակներից ա:
Ունի բլոգ, կեղծանուն, հավես, չունի մենակ նկար (համենայն դեպս՝ ես չգտա): Ինչքան հիշում եմ՝ խոսում է ցածր ձայնով: Չէ, հաստատ ճիշտ եմ հիշում, որովհետև մի անգամ միասին քայլում էինք ու բնականաբար ընթացքում խոսում: Ու ես էդ փողոցի աղմուկի մեջ Տադոյի ասած բառերն էի ման գալիս ու մեկ-մեկ գտնում էի, մեկ-մեկ էլ չէ:
Բայց էդ հեչ: Ես հավանում եմ Տադոյի մտքերը, գրելաոճը ու մտածելակերպը:
Քննադատե՞մ… Հա, բայց ի՞նչը: Մարդը տարբերվող է ու, ոնց որ թե՝ դա չի անում, որ իրեն նկատեն, ինքնահաստատվի, կամ նման մի բան: Ինքը ուղղակի տարբերվում է, ինչը ուղղակի հավես ա: »
Վիկա Մարկոսյան
Ու ստեղ աստղայինը ինձ առհասարակ ա տանում: Հարազրույց տկարիս հետ` «Ես ոչ մեկին չեմ խանգարում: Ես ուղղակի ասում
եմ` դու դեբիլ ես:»
«Ты как овчарка, которая стоит у дома и лает на всех. кому не лень.»
kagegakure
No comments:
Post a Comment