Քեզ էլ հասա, Ռուբի :P
Չգիտեմ, ինձ ուր կուղարկես, բայց չսիրեցի <<Գիշերային ցնորք>> վերնագրված առասպելական արարածիդ: Պատրաստվում էին կայֆ, հայալեզու ֆենտզի կարդալու, բայց չգտա իմ ուզածը: Թեպետ, դեռ միայն այդ հրապարակումդ եմ կարդացել, ու երևի դեռ շուտ է առհասարակ բլոգի մասին դատավճիռ կայացնելու համար:
Ինչև, ինձ դզելա իմ-արևին-րեցենզիաներ-գրելը, դիմացեք:
Գիտես, վերընթերցելուց էնպիսի զգացողություն ունեմ, որ ինձ խաբել են: Ախր էս լիալուսինը էնքան շատ լավ բաներ ա խոստանում, Ռուբի… Էնքան լիալուսնոտ, գաղտնիքոտ ու պուպուշ:
Բայց էդ <<սուտը>>, եթե կարելի ա էդպես արտահայտվել, ինձ դուր եկավ: Հեղինակային խավարասեր է, որ կարծես լեզու է հանում ինձ ու հիշեցնում, որ ես այքան էլ փորձառու մարդ չեմ, ում տեղը որ ինձ դրել եմ:
Չէ, սկիզբդ, չնայած որ տարածված ա, միանշանակ լավն ա:
/…Հեռուստաաշտարակ, որը մռայլ ամրոց էր թվում: Շների հաչոց, որն ընկալվում էր, որպես գայլերի ոռնոց: Կատուների մլավոցը միշտ էլ նման է երեխայի լացին… Պատուհանը ճաղապատ էր, ճաղերից բացի նաև ցանց կար, բայց դա նրան չէր խանգարի..../
Այ ինքը արդեն պուպուշ չի: Շա-ատ տարածված ա, շատ օգտագործված ա, իրա դարն ապրած արտահայտություն ա: Բացի այդ, շարունակում է լիալուսնի խոստումները միջնադարյանոտ պատմվածքի մասին: Ու եթե լիալուսինը կարող էր ուղղակի <<ձախ>> նախաբան լիներ, օգներ ընթերցողին մոտավոր պատկերացում կազմել թեմայի մասին, սա արդեն լրիվ ձախ նկարագրություն է, որ համարձակորեն կարար չլիներ:
/…Ռոմանտիկա... Այստեղ ռոմանտիկան իսպառ բացակայում է…/
Ռուբի, Ռուբի, Ռուբի Րյու…
Ռոմանտիկան հիմա մենակ <<Ռոմիկով ու Ջուլիկով>> չի սահամանափակվում, ինչքան էլ որ տխուր լինի: Հենց այն միջավայրը, ինչ դու ես նկարագրում` հենց այն է, ինչ ռունետում անվանում են մռայլ ռոմանտիկա: Դրանք սովորաբար համեմված են լինում վախով, տփոցներով ու բռնաբարություններով, ու այն մթնոլորտն են ունենում, ինչ քո <<իսպառ բացակայող ռոմանտիկան>>:
Հայտնի կամ դասական իմաստով, հա, ռոմանտիկան քիչ է: Բայց ժամանակակից իմաստով` կա:
/… թեև պատուհանագոգին նստած աղջիկը երազում էր... Աղջիկը սպասում էր Նրան .../
Լավ հակադրություն էր: Ռոմանտիկ էլ էր:
Բայց, առաջ անցնելով ասեմ, որ մեծն Նրայի գոյության փաստն առանձնապես արդարացված չէր: Նա հավասար կարող էր լինել և չլինել:
/…Չէ, նա ոչ սպիտակ ձիով կամ նիվայով ասպետ էր, ոչ էլ Անգլիայի արքայազն, չնայած Անգլիայի հետ կապ ուներ.../
Նիվան շատ-շատ լավն էր: Շա-ատ լավ կանտրաստ էր լիալուսնի ու սև-մոխրագույն ռոմանտիկայի հետ:
Բայց վերջին բազմակետը ամբողջ գործը փչացնում է, անիմաստ ու չարդարացված ինտրիգ հաղորդելով:
/…Բարձր հասակ, դալուկ դեմք, մուգ մոխրագույն աչքեր, որոնք լուսնի լույսի ներքո կարմիր երանգով էին առկայծում, ճերմակ ատամներ , որոնք կամ տանում են, կամ սպանում... Ռումինական առոգանությամբ անգլերեն.../
Տիպիկ կերպար ա: Դրա համար եմ ասում, որ իրա գոյությունն արդարացված չէր:
/…Բայց ասում էի չէ, որ այստեղ ռոմանտիկա ամենևին էլ չկա.../
Ահա, ահա:
/… Սենյակում միայն մոծակներն էին խայթում ու դրսում էլ հարևանի շունն էր, որը հաստատ ռումինական առոգանությամբ չէր հաչում...
Ու ի դեպ ես ամենևին ուրիշ հեքիաթ էի ուզում պատմել:…/
/…Բրեմ Սթոքերի Դրակուլան երկրորդ անգամ էի ընթերցում: Գիշեր, լիալուսին, պատուհանագոգ ու ոչ մի ռոմանտիկա.../
Ռուբ, ոնց են իրար հետ համատեղվում Բրեմ Սքոթերի Դրակուլան, գիշերը, լիալուսինը, պատուհանագոգն ու ռոմանտիկայի բացակայությունը?
/… Գիրքն և իր ոճով , և սյուժեով կլանող էր ու հետաքրքիր, սակայն ազատ անկում ապրած տրամադրությանս վերելք էր անհնրաժեշտ: …/
Մի տեսակ անհասկանալի են ինձ էս թռիչքներդ: Վամպիրների մասին տեղեկությունների մեջ դնում ես մեջբերումներ քո մասին:
Գուցե, իմ նման տախտակների համար ներկեիր կամ շեղ տառատեսակով նշեիր <<ռեցեսիվ>> նախադասությունները? Ըստ իս, էդպես ավելի հասկանալի կստացվեր, չնայած որ ռոմանտիկան մի քիչ կավելանար :)
/...Ռոբերտ Լինն Ասպրինի "Mything Persons"ը եկավ ինձ օգնության՝ գերթեթև քաշային կարգի ֆանտաստիկա , որի հումորն ու սարկազմն ուղղակի ստիպում են ծիծաղել... Ոչ մի միստիկա, ուղղակի ֆա՜ն-տաաաա՜ս-տիկա: .../
/...Ռոբերտ Լինն Ասպրինի "Mything Persons"ը եկավ ինձ օգնության՝ գերթեթև քաշային կարգի ֆանտաստիկա , որի հումորն ու սարկազմն ուղղակի ստիպում են ծիծաղել... Ոչ մի միստիկա, ուղղակի ֆա՜ն-տաաաա՜ս-տիկա: .../
Շատ հազվադեպ է պատահում, որ նման դեպքերում որոշեմ գիրքը կարդալ, բայց նենց օրիգինալ ներկայացրիր Ռոբերտ Լինն Ասպրինի "Mything Persons"-ը, որ հետաքրքրեց:
/...Որիշ տարածություն, ուրիշ մոլորակ... Լիալուսին, անտառ, գայլերի ոռնոց ու ... չղջիկներ... Լուսնի լույսի տակ փայլող կարմիր աչքեր ու զրույցի ընթացքում արագորեն սրված ճերմակ ատամներ.../
Ու ոչ մի ռոմանտիկա...
/... Տրամադրության արագընթաց բարձրացում, ամենևին այստեղ վամպիրների չէի սպասում:.../
1. Քո տրամադրությունը բարձրանում է վամպիր տեսնելուց => դու նրանց ուզում ես տեսնել, =>չես փախչում նրանցից:
/... Ասում են չէ, ինչից փախչում ես, ի վերջո քեզ մոտ է գալիս: .../
2. Դու փախչում ես վամպիրներից: Աչքովս տեսնեմ, չեմ հավատա:
/…Բայց ասում եմ, այստեղ ռոմանտիկա չկա՝ հայրս չի սիրում երբ ես կեսգիշերին գիրք եմ կարդում.../
Էստեղ ռոմանտիկան միայն վերջի անիմաստ բազմակետի մեջ է, Ռուբի: Բայց լավն է շատ ^^
Իմ զզվելի սուբյեկտիվ կարծիքով. լավ կլիներ չբաժանել տեքստը երեք մասի, այլ վամպիրների մասին տեղեկությունների արանքում դնել քո մասին տեքստը:
Իմ զզվելի սուբյեկտիվ կարծիքով. լավ կլիներ չբաժանել տեքստը երեք մասի, այլ վամպիրների մասին տեղեկությունների արանքում դնել քո մասին տեքստը:
<<Նրա>> արտաքնի մասին նկարագրությունը ավելի շատ քեզ էր պետք քո հերոսին հասկանալու համար, քան ընթերցողին: Ըստ իս, էական էր (ու հետաքրքիր) միայն ռումինական ակցենտը:
3 նախադասություն դուրս շատ եկան.
-
Ժամանակներ առաջ,
մինչև վամպիրների
մասին ռոմանտիկ
ֆիլմեր հայտնվելը,
նրանք արյունարբու
հրեշներ էին
համարվում:
- Պատմությունը դարձավ լեգենդ, լեգենդը՝ առասպել, իսկ առասպելն էլ ձուլվեց իրականության հետ:
- Չնայած մռայլ Վլադ Դրակուլայից հետո, այս վամպիրներն ուղղակի ծիծաղելի արարածներ էին, որոնք "Fast Food" տեսակի շշալցված արյան համար հերթ էին կանգնում:
Էհ, կո՛մս, կո՛մս, միայն տեսնեիր թե էս ընկերասեր արարածները ինչպե՜ս էին տոհմական պատիվդ գցում...
Հարգանքով` Յան (Տադո)
Ես էլ ուզում էի կայֆ, հայալեզու ֆանտաստիկա գրել, բայց դրա համար ժամանակ ու ներվեր են պետք:
ReplyDeleteՍպասում եմ)
Delete