Սոնան էր, անելու բան չուներ, խիստ հետաքրքրվում էր, թե քանի տեսակ են լինում աղջիկները:
Մի քանի հիմար պատասխաններ տալուց հետո անկեղծորեն բարձրաձայնեցի հեղինակավոր կարծիքս. աղջիկները լինում են երկու տեսակ` աղջիկ ու ես: Սոնան ժպտաց ու սպառնաց, որ ինձ լուսանկարելու է, որպեսզի մարդիկ հասկանան, թե «ես» ասելով, ինչ ի նկատի ունեմ:
Վերջին ժամանակներս հաճախակի եմ լսում այն հետաքրքրական կարծիքը, որ ճիշտ արած կլիների, եթե տղա ծնվեի: Ռուսերեն ընտիր հայհոյանքներ քրթմնջալուց բացի, անկեղծորեն փորձում եմ հասկանալ, թե մարմնի որ մասով են մտածում «քննադատներս»:
Ապրելով հայ հասարակության մեջ, հոյակապ հասկանում եմ, թե ինչու է իմ` արտաքնիս ու սեռիս նկատմամբ «наплевательски»
վերաբերմունքն ու տղաների հետ լավ ընկերական հարաբերություններն էդպիսի վրդովմունք առաջացնում ծանոթներիս մեջ, բայց միշտ էլ հարմար է քեզ շլանգի տեղ դնելն ու գոչելը, թե դու ուրիշ կերպ ես մտածում ու հրաժարվում ես հասարակական կարծիքի հետ հաշվի նստել:
Ես հասկանում եմ, թե ինչու ծանոթներիցս շատերը չեն ուզում ընդունել այն փաստը, որ ես մարդկանց մեջ մարդ, կերպար և կամ անհատականություն եմ փորձում տեսնել, ոչ տղա կամ աղջիկ:
Երբեք չեմ պահանջել ինչ-որ մեկից ինչ-որ գործողություն, վերաբերմունք կամ հարգանք, ելնելով միայն նրա սեռից: Ու կափարիչս թռել է, երբ իմ աղջկությունից ելնելով ինձնից ինչ-որ բան են ակնկալել: Հա, ես էլի պատրաստ եմ ափսեները սրբել, բոլոր ջանքերը գործադրելով, որպեսզի դրանք չկոտրվեն, բայց պատրաստ եմ անել, որովհետև մամային ուզում եմ օգնած լինել, ոչ թե որովհետև «տան աղջիկն եմ»: Նույն կերպ էլ պատրաստ եմ մեխ մեխել, կամ այգին փորել` պապայիս օգնելու նպատակով, ոչ թե հասարակության կարծրատիպ կոտրելու:
Գիտեք, մի խելացի անգլիացի կար, ասում էր «age is not
reason for respect»*` տարիքը
հարգելու պատճառ չէ: Նույն
կերպ էլ մարդու
սեռը. բնավ իմ
արժանիքը (ու ոչ մեկի) արժանիքն էլ չէ, որ ես աղջիկ
եմ, որպեսզի այդ
փաստից ելնելով ինձ հարգեն, սեփականաշնորհեն կամ ինչ-որ
բաներ ակնկալեն:
Ամփոփելով. ինձ համար չկա իսկական կին կամ տղամարդ հասկացություններ: Ինձ համար կա իսկական մարդու հասակցություն, որը իմ սուբյեկտիվում ամփոփվում հետաքրքիրի, համարձակի ու անկեղծի մեջ:
*Fielden Hughes «Out of the air»
No comments:
Post a Comment