Pages

Tuesday, 19 March 2013

Drunken thoughts about freedom



Հարբած մտքեր ազատության մասին 
Ազատությունը յուրաքանչյուրը հասականում է իր համար: Ու այդ հասակացողությունը բացարձակ ոչ մի կապ չունի շրջակա միջավայրի հետ` եթե մարդը խելացի է:

Բայց դեպքերի մեծամասնությունում մարդը խելացի չէ ու ընկալում է իր ազատությունն ու իրավունքների միմիայն հասարակության մեջ: Նրան պետք է գործողությունների ու խոսքի ազատության պայամանական վիճակ. անել այն, ինչ ուզում եմ, քանի դեռ դեմ չեմ գնում հասարակական օրենքներին:

Նա ինքը սահամանափակում է իր ազատությունը, մինչ ուրիշ սուբյեկտները կանեն դա, բարձրաձայնելով, որ մարդու այս կամ այն քայլը ոտնահարում է իրենց պայմանական, ուրվականային ու փխրուն իրավունքները, կամ վկայակոչելով, որ մարդու ազատությունը վերջանում է այնտեղ, որ սկսվում է մյուսների ազատությունը:

Սա հիմարություն է, բայց դեպքերի մեծամասնությունում մարդը խելացի չէ:

Մարդը հասարակական էակ է ու նրան պետք է հասարակության ճանաչումը, հասարակության որոշումը, որ ինքն ազատ է: Նույնիսկ հասարակությանը դեմ գնալով, մարդը ձգտում է ճանաչման ու ուշադրության, իրեն ազատ ու անկաշկանդ զգալու համար: Մարդուն պետք են ուրիշ մարդիկ ինք իրեն այս կամ այն հոգեվիճակում զգալու համար:

Իրականում ազատությունը մտքի ազատության մեջ` ոչ մի ընդհանուր բան չունենալով սեփական գործողությունների կամ այն զգացումների հետ, որոնք առաջանում են ուրիշների գործողությունների արդյունքում:

Ազատ է նա, ով համարձակություն ունի չսահամանափակելու ինքն իրեն:

Ազատ է նա, ով համարձակություն ունի ճանաչելու ուրիշների դրած սահմանափակումները: Ճանաչելու, քմծիծաղ տալու ու գիտակցաբար մերժելու:

Ազատները քիչ են: Շատ են նրանք, ովքեր բավականին հաջող ինքնախաբեությամբ են զբաղվում, չնկատելով, որ մինչև ականջներն ընկած են հասարակական ու սեփական անիմաստ սահմանափակումների ճահճի մեջ:
Յան Քեշիշյան (Տադո)

Sunday, 17 March 2013

Limons



Եվ այսպես, ինչ ունենք մենք:

Քիչ բան: Երեք տղա, որոնք, հնարավոր է, սիրում են ինձ և մեկը ում, հնարավոր է, սիրում եմ ես... Բայց, դրա մասին չէր խոսքը: Թյուհ, էս ռոմանտիկ-սենտիմենտալը ինձ մի օր... մի բան կանի:

Քայլում եմ փողոցով: Սպորտային հագուստ նախընտրող երկու տղա են կռվում մի տատիկի հետ, որ լիմոններ է վաճառում: Մի պահ ուզում եմ մոտենալ ու խառնվել այս գործին, բայց վերջավորություններիս հետաքրքրություններից դրդված, լռում եմ:

Շարունակում եմ ճանապարհս: Հետաքրքիր է, ինչ ունեին կիսելու այդ սպորտային հագուստ նախընտրող տղաները լիմոններ վաճառող տատիկի հետ: Դժվար թե երեքով մի աղջիկ են սիրում: Է, թեկուզ այդ դեպքում, դիտարկվող աղջիկը ոչ մեկի սեփականությունը չէ, որ բազարներում որոշեն նրա ապագան: Բայց ես ինչպես միշտ շեղվում եմ թեմայից:

Ճանապարհս չի ուզում վերջանալ: Ես խելոք շարունակում եմ քայլել: Բայց լիմոններ վաճառող տատիկը ու սպորտային հագուստ նախընտրող տղաները շարունակում են զբաղեցնել իմ արդեն ամեն տեսակի խլամով զբաղված միտքը: Արդա՞ր է: Դժվար թե: Արդար չի թեկուզ նրանով, որ տղաները երկուսով են, իսկ տատիկը` մենակ:

Զուտ սպորտային հետաքրքրությամբ աբարոտ եմ անում այն բոլոր իրավիճակները, որոնք լիմոններ վաճառող տատիկի ու սպորտային հագուստ նախընտրող տղաների դեպքում հնարավոր էն: Առաջինը. տատիկը գինը թանկ է ասում: Ընդունում եմ: Ընդունում եմ երեքի տեսակետն էլ, չնայած, որ իմ հեղինակավոր կարծիքը ոչ ոք չի հարցնում: Երկրորդը. Տղաները ուղղակի բավարարում են իրենց սպորտային հետաքրքրությունը: Նրանց էլ եմ ընդունում, չնայած, որ իմ հեղինակավոր կարծիքը ոչ ոք չի հարցնում: Սա արդեն մարդկանց ձևավորված ու էվոլյուցիայի հիմնական փուլերն անցած մի տեսակն է` անգործների տեսակը: Անգործությունը սպանելու գերագույն նպատակին հետամուտ, նրանք դիմում են բոլոր միջոցների, այդ անգործության դեն առնելու համար:

Ու քանի որ դիտարկվող տեսակի հիմնական նպատակը անգործության դեմը ցանկացած ձևով առնելն է, էվոլյուցիայի ընթացքում նրանք ենթարկվել են բազմաթիվ մուտացիոն փոփոխությունների, որոնց թվում. պարզացել է նյարդային համակարգը, ուղեղի աշխատանքը... Բայց չէ, ես էլի թեմայից շեղվում եմ:

Տեղ հասա:


Յան Քեշիշյան (Տադո)
գրվել է հատուկ <<Սևակ>> առցանց ամսագրի համար