Pages

Tuesday, 6 August 2013

Reply to Kira Schwarz

Ողջույն, հեղինակ:

Զարմացա ու ուրախացա հայալեզու ֆանֆիկ տեսնելով: Շիկաշի, մի վագոն սխալներ կան` եթե համեմատենք ոչ միայն անգլալեզու, ապա նաև ռուսալեզու ֆանֆիկների հետ, այլև ֆանֆիկի` որպես ժանր,  հստակ տրված ու արդեն մի քանի տասնամյակ համացանցում օգտագործվող կանոների:

Նախ, <<շապկա>>-ն: Եթե ժամանակ ու հավես ունեք, օգտակար կլինի կտտացնեք: Եթե չէ, <<դարակներով դասավորեմ>> Ձեր շապկան:

Անունը - Իմ շինոբին
Ֆանֆիկը ոչ էնքան անուն, որքան վերնագիր, կամ, վատթարագույն դեպքում` անվանում, ունի:
Անցնելով առաջ` վերնագիրը լավ չի համապատասխանում տեքստին: Ավելի կհամապատասխաներ, ասենք, <<Ջահել կունոիչիի տվայտանքները>>: <<Իմ շինոբին>> սյուժետա ենթադրում`սա լավ ա, որ ընթերցողին թեթև, նուրբ խաբկանքի մեջ եք պահում մինչև տեքստի ավարտը:
Բայց քիչ-թե շատ փորձված գայլերը չափսը տեսնելուց հասկանում են, ինչն ինչոց ա ու դժվար մինչև վերջ կարդալու որոշում կայացնեն:

Ժանրը - սիրավեպ, դրամա/հոգեբանություն, յաոյ
Սիրավեպ,,, սիրավեպը կրկին սյուժետային զարգացումներ կամ ուղղակի սյուժետ ա ենթադրում: Էստեղ կար անպատասխան սեր, անպատասխան սիրո ակնարկներ ավելի շատ, բայց դա բավականին քիչ ա սիրաՎԵՊի համար:
Դրամա/Հոգեբանություն: Լավ չհասկացա իրանց սլեշի միջոցով միացնելու իմաստը: Դրամա կար: Հոգեբանություն` չէ:
Հոգեբանություն կլիներ, եթե, ասենք, Սասկեն դառավ Օրոչիմարուի սիրեկանը, որովհետև տրամ-տրամ-տրամ` լեկցիա տեքստ, Սասկեի ու Օրոչիմարուի բոլոր մոտիվացիաները, մտքերն ու տվայտանքերը մանրամասն բացահյատելով` գլխավոր հերոսուհու տեսանկյունից:
Տեղեկություն` յաոյ-ը անիմեշնի ինտերպրետացիան հոմոսեքսուալների մասին պատմող ժանրի: Օրիգինալ անունը սլեշն ա: Էս ուղղակի, հիշեցի` ասեցի:
Բաց ա թողնված POV-ը` point of view: Սրանք այն ֆանֆիկներն են, որտեղ տեքստը գնում ա առաջին դեմքից:

Լեզուն - հայերեն
Էս տողը ինձ շատ ուրախացրեց: Բայց, ասենք, ոզնիին էլ ա հասկանալի, որ լեզուն հայերենն ա` եթե շապկան հայերեն ա:

Տ. սահմ. - 18+
18+ -ը, դա` кровь, кишки, танцы со всеми вытекающими обстоятельствами во всей (хорошо бы извращенной) красе. Այսինքն` 18+-ում ամենաքիչը մի բռնաբարություն պիտի լինի: Մանրամասն նկարագրությամբ` և գործողությունների, և մտքերի: Կամ բռնության լավ դաժան տեսարան` էլի մանրամասն նկարագրությամբ:
Ձեր ռեյտինգը Էռն ա` սեքսուալ կամ բռնության բնույթի տեսարաններ առանց մանրամասն նկարագրության: Տարիքային սահմանափակումը` 12 +:

Չափը - փոքր
Դրաբբլ:
Փոքրը մինին ա: Մինին ենթադրում ա մինևև 20 էջ տեքստ, որպես կանոն` սյուժետով: Դրաբբլը սովորաբար մինչև 5 էջ ու պարունակում ա <<կտորիկ>>` հերոսների նկարագրություն, տեսարանի, իրավիճակի, հարաբերությունների, որ կարա դառնա ամբողջական ֆանֆիկ, կարա և չդառնա:

Տարածել - թույլատրված է
Լավ կլինի, նշես` հեղինակին նշելով: Թե չէ այս տողը թույլատրում է ցանկացած մարդուն հրապարակել ֆանֆիկը, որպես իր ստեղծագործություն:

Հերոսներ - Սասկե
Նաև` Սույգեցու, Օրոչիմարու, Կակաշի:
Էստեղ ունես նաև միակողմանի պեյրինգ` գլխավոր հերոսուհի\Սասկե:

Նկարագրություն - Ֆանֆիկում մտքերն են մի աղջկա, ով կարող է լինել Սակուրան, կարող է լինել պարզապես մի աղջիկ/տղա կամ կարող է լինել հենց կարդացողը:
Ես սենց չէի գրի: Ինքը ավելի շատ կսազի <<հեղինակային մեկնաբանություն>> տողին, քան նկարագրության: Բայց դրաբբլերի դեպքում էդ սահմանը էդքան հստակ չի: Էնպես, որ` առանձնապես ասելու բան չունեմ:)

Չկար Նախազգուշացումներ գրաֆը, որտեղ պետք է լիներ ՕՕC-ը` Out of the Charcter` есть значимые расхождения или даже противоречия с характерами героев в оригинальном произведении.

Kira Schwarz: Ուրախ եմ, որ իմ ֆանֆիկը ինչ-որ մեկի տրամադրությունը կարող է բարձրացնել))
Այսինքն` կազմության հետ կապված սխալներ կան? Սա իմ 1-ին ֆանֆիկն է, գուցե և որոշ սխալներ լինեն:
Վերնագրի վրա ճիշտն ասած շատ չեմ մտածել: Համաձայն եմ, որ փայլուն տարբերակ չի, բայց չէի ուզում վերնագրից սկսած ծանրացնեի:
Ժանրում ինչ-որ կերպ նշել էր պետք, որ թեման սիրո հետ կապ ունի:
Ինչպես չկար հոգեբանություն? Միթե այն ամբողջը, ինչ կատարվում էր, գլխավոր հերոսի հոգում չէր կատարվում ու միթե որոշակի հոգեբանություն, մոտեցում չէր ներկայացված ֆանֆիկում? Այսինքն եթե Սասկեի մտքերն ու տվայտանքներն են, դա հոգեբանություն է, իսկ եթե գլխավոր հերոսինն է, ոչ?))
Այսինքն` յաոյ արտահայտությունը անիմեի համար են գործածում, իսկ սլեշը` ֆանֆիկի?
Չգիտեի, որ այդ POV-ը նշել է պետք, ես դեռ լրիվ նորեկ եմ ֆանֆիկի աշխարհում)))
Լեզուն կարող է լինել նաև ոչ հայերենով ու եթե ասենք լինի իսպաներենով, այդ ոզնին կարող է արդեն շփոթվել և չկողմնորոշվել դա իսպաներեն է, թե իտալերեն կամ գուցե նույնիսկ գերմաներեն: Ոզնիների գրագիտության մակարդակը տարբեր է լինում ու երբեմն շատ բացառիկ ոզնիներ են հանդիպում այդ առումով:
Գիտեմ, որ շատ խիստ եմ եղել տարիքային սահմանափակման հարցում, բայց ցանկացել եմ առավելագույնս պաշտպանել մանկական գիտակցությունը` հեռու պահելով նրանց համասեռամոլական թեմաներից)
Չափերի առումով կփորձեմ տեղեկություններ հայթայթել:
Տարածելու հետ կապված <<բոլորը>> ենթաբաժնում գրված է, որ թույլատրված է հեղինակին նշելու դեպքում: Բայց այդ պայմանը պետք է ավելացնենք նաև շապիկի վրա:
Սույգեցուի, Օրոչիմարուի և Կակաշիի անունները թեգերում եմ նշել: Կարծում եմ նրանց դերը շատ փոքր է հերոսներ նշվելու համար: Օրինակ եթե ինչ-որ մեկը Սույգեցուի համար մտած լինի ֆանֆիկը կարդալու, կհիասթափվի` անընդհատ սպասելով պատմության մեջ նրա մուտք գործելու պահին, բայց նրա անունը ընդամենը 1 տողում տեսնելով:
Օքեյ, OOC-ը նշելն արդեն հաշվի կառնվի))
Շնորհակալություն կարծիքի համար:

Տադո: Անցնենք ֆանֆիկին?)

Ահա նա: Ինքն է: Իմ տենչալի շինոբին: Իմ երազների շինոբին: Իմ դասալիք նինձյան: Նա ուրիշ է: Նա տարբերվում է բոլորից: Նա առանձին է: Նրան ոչ ոք և ոչինչ չի հետաքրքրում: Նա սառն է, ինչպես սպորտային սառնարանը:
Այ էսքան մասը դուրս եկավ: Լավ սկիզբ ա: Շատ լավ: Հենց են ա, ինչ հիմա լավ պոպուլյար ա:
Սպորտային սառնարանը օրիգինալ էր ու ժպտացնող:

Նա անտարբեր է ուրիշի զգացմունքների նկատմամբ, ինչպես առյուծն իր որսի ապրումների նկատմամբ, երբ հոշոտում է նրա մարմինը` պոկելով մսակտորները գիտակից վիճակում թփռտացող թշվառի վրայից:
Նա-ի չարդարացված կրկնություն: Շաբլոն, ծեծած ֆրազներ, որ եղանակ չեն փոխում:

Նա անջատված է մարդկային ընդհանուր սկզբունքներից:
Սիրուն ու օրիգինալ:

Նա ունի իր ուղին և գնում է միայն իր ուղով` անցնելով ամեն ինչի և ամեն մեկի վրայով, ով կհանդիպի իր ճանապարհին: Նա խորը վիշտ ունի իր հոգում և կարծում է դա իրեն թույլ է տալիս լինել պակաս պատասխանատու իր անպատասխանատու արարքների համար:
Կրկին` Նա-ի չարդարացված կրկնություն: Շաբլոն, ծեծած ֆրազներ, որ եղանակ չեն փոխում:

Նրան միշտ ներում են, բայց նա անգամ չի գնահատում:

Ովքեր են նրան ներում? Գիժ ֆանատկաները? Իսկ միթե նրան երբևիցե հետաքրքրել են իր գիժ ֆանատկաները?


Որպեսզի անընդհատ չկրկնվեմ` ընդհանուր, մի քանի բառով: Կամ` նախադասությամբ: 

Հաջողված արտահայտություններ կան, բայց ընդհանուրի ֆոնի վրա այնքնա էլ նկատելի չեն:
Նախ ընտրված թեման` երիտասարդ կունոիչու տվայտանքները: Հայաստանում ֆանֆիկիզմը նոր զարգացող երևույթա, դրա համր, գուցե, նման աշխատանքներով համացնացը ողողված չէ: Բայց մտեք ռունետի կամայական կայք, որ անիմեի կամ ֆանֆիկների հետ ամենահեռու կապն ունի` հազար հազարներով սենց տեքստերի կհանդիպեք, որոնք իրարից տարբերվում են, ասենք, քերականության մակարդակով, կամ բառերի դասավորվածությամբ: Լաբագույն դեպքում` հերոսների անուններով, նույնիսկ կերպարները դեպքերի մեծամասնությունում նույնն են:

Հետո` որն էր ֆանֆիկի ասելիքը? Ես իրան չգտա: Եթե չգտա, ուրեմն լավ խորն էր թաքնված: Իսկ դա լավ չէ:

Սյուժե չկար: Հասակնում եմ, որ չպիտի էլ լիներ, բայց ես դա մեծագույն թերություն եմ համարում` սա արդեն իմ սուբյելտիվ տեսանկյունից: Այսինքն, դա իմ պրոբլեմն, ոչ թե հեղինակի:

Գումարած` տխուր, ինչ-որ տեղ աննպատակ ռոմանտիկա: Որը ես կրկին չեմ սիրում, տանել չեմ կարողանում:

Ուզում եմ ասեմ` տեքստը ի սկզբանե իմ ճաշակով չէր: Ես իրան համապատասխան ընթերցող չեմ:

Դուխով հայկական ֆանֆիկագրություն ստեղծելու: Ես քո հետ եմ :)

Հարգանքով` Յան (Տադո)


Friday, 2 August 2013

People

Սա իմ առաջին ֆոտոշարքն է: Նկարներն արված են 2011-ի դեկտեմբերի 30-ին և 2012-ի հոկտեմբերին: Նպատակը ակամա իմ օբյեկտիվում հայտնված մարդկանց վատություն անելը չէ, այլ ներկայացնել մարդկային հարաբերությունները ու մարդու վերաբերմունքն գզգզված մազերով լուսանկարչի հանդեպ: Դեպքերի մեծամասնությունում իրականությունից տարբեր բաներ են ստացվել, բայց ես դա համարում եմ իմ` որպես լուսանկարչի, փոքրիկ ու պայամնական հաղթանակը: 

Չխնդրեք հանել այս կամ այն լուսանկարը շարքից միայն այն պատճառով, որ այնտեղ դուք այնքան էլ գեղեցիկ դուրս չեք եկել: Կրկնում եմ, նպատակը ոչ постановочны կադրեր ստանալն է, ոչ թե մոդելներին լավ լույսով ներկայացնելը:

2011 թվական, Դեկտեմբերի 30
Հյուսիսային Պողոտա

2011 թվական, Դեկտեմբերի 30
Կարապի լիճ

Ռուսերենի Օլիմպիադա Պուշկինի անվան դպրոցում

Ժամանակակից Արվեստների Թանգարանի բակ

Երևանի Բուսաբանական Այգի: 
Լուսանկարում ոչինչ չկասկածող Հասմիկ Մկրտչյան

Ֆոտոշարքն ամբողջությամբ` People

Thursday, 1 August 2013

Metamorfoses

Նկարվեց`  Նուշ Աբյանը
Համոզեց ու նկարեց` Տադոն

Մետամորֆոզ - օրգանիզմի կառուցվածքի արամատային փոփոխություններ անհատական զարգացման ընթացքում:

Ֆոտոշարքն անելուն ոչ այնքան ոգեշնչել, որքան դրդել է անցյալ դարի համանուն ֆիլմը` Քրիստոֆեր Լամբերտի մասնակցությումբ: Ուր էին Էդվարդներն ու Բելլաները, երբ Տուրսո Դուքսը արդեն կար ու տեսածս լավագույն արնախումն է մինչև հիմա?


Ֆոտոշարքն ամբողջությամբ`  Metamorfoses

Ըստ իս, նկարները մեկնաբանության կարիք չունեն: Հույս ունեմ, որ չառաջադրված հարց կա իրենց մեջ:

Քոմմենթեք ու անխնա քլնգեք, ես միայն ուրախ կլինեմ ^^

Monday, 29 July 2013

Unnamed

автор: tado-sempai
бета: бог рюк
гамма: -

дисклеймер: tado
персонажи: он, она, другие

рейтинг: pg-13
жанры: гет, демагогия(подразумевающая философию и психологию), er(estabilished realationship)
статус: закончен (4 части)
размещение: с ссылкой в ЛС

описание: серия мягкой, нестандартной романтики.не напряженной атмосферы. любопытной демогогии. абстрактных рассуждений о феминизме и прочем.
он старше нее, но они ровесники.

примечание: картины нарисованы художником NanFe НЕ для данного фанфика



HillPrise (6 января 2013, 08:12)
Черт...вот эта перемена аксиомы на теорему - здорово!!! И многое из того, что написано, точно... какая ты /тут восторженный мат/

Woody (7 июля 2013, 20:02)
Я хотела написать большой и красивый комментарий, но... Кажется, если я ещё раз перечитаю это, то сойду с ума. Что-то... невероятное. Задевает. И... странно всё это. Мне нужно отойти от такого потока мыслей и эмоций)

Wednesday, 22 May 2013

Fanfiction: Mary Syu

Հաճախ է պատահում, որ լավ ֆիլմ նայեք կամ լավ գիրք կարդաք? Հաճախ է պատահում, որ կատաղեք այս կամ այն հերոսի վրա ու վստահեցնենք ինքներդ ձեզ, որ նույնական իրավիճակում ավելի պուպուշը կլինեիք? Եթե ոչ հաճախ, ապա երբեմն, բայց հաստատ պատահում է, չէ?

Եթե ինքնախաբեությունից լավ եք, հնարավոր է, որ վերցնենք ստեղնաշարն ու թողարկեք Մայքրոսոֆթի ծրագրերից մեկը, կամ մի ուրիշ զենք գործածեք, նայած, որն եք նախընտրում, ու սկսեք խորացած ստեղծագործել: Ասենք, Հարրի Պոտտերի երկրորդ ֆիլմի վերջում Ձեր ստեղծած կամ արդեն գոյություն ունեցող հերոսով փրկեք էն պուճուր նարնջագույն մազերով աղջկան ու Ձեզ լավ զգաք, չէ? Հետո էն երկար մորուքով պապիկը գովեր-գովեր Ձեր հերոսին, ու Դուք Ձեզ ավելի լավ զգայիք: Իհարկե, էս բոլորը` միայն ձեր ստեղծագործությունում ու հիմարի ժպիտով:

Ստեղծագործությունը Հարրի Պոտտերի ֆանարտ կլինի, եթե տպագիր տեքստ է, կկոչվի ֆանֆիկ:

Այ հենց էդ ֆանֆիկներում շատ տարածված է <<Մերի Սյու>> ֆանֆիկային ժանրը:

Հասկանում եք, ֆանֆիկներն հիմնականում գրվում են, որովհետև հեղինակը հինգերորդ կետն մի այլ կարգի քոր է գալիս, ու նա ուզում է իրեն զգալ այն ֆիլմի, գրքի կամ խաղի աշխարհում, որով տարված է. այլ կերպ ասած` ֆենդոմում: Դե ով կուզի ինչ-որ լոխ կերպարով իրեն քցել նախընտրած իրավիճակ: Ով կուզի, որ իրեն անընդհատ փրկեն ու ինքը միշտ վատ, ռեալիստական իրավիճակում լինի? Բոլորն էլ կուզեն սենսեյ կարգավիճակից աշխարհ փրկեն, իրենց դեռահասության մեջ գեներալ լինեն ու բոլորի կողմից սիրվեն, իսկ անտագոնիստներին հենց առաջին հարվածից սվախեն պատախառը, ոնց քացով, տենց էլ գաղափարապես:

Ու այստեղ բեմահարթակ է ինջնում Մերին: Կամ` Մարտին, արական սեռի վունդերքինդների համար:

Մերին ծնվել է անցյալ դարում, <<Աստղային պատերազմներ>> ֆենդոմով գրված ֆանֆում: Ֆանֆի հեղինակը խելացի մարդ էր, ում կափարիչը թռել էր երիտհեղինակների չնաշխարհիկ ֆանֆիկներից, որոնցով, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, վխտում էր համացանցը:

Մերին սիմպո աղջիկ էր, 15 տարեկանում բանակի լեյտենանտ էր դարձել, ամեն պատեհ ու անպատեհ առիթով աշխարհ էր փրկում, ֆանտաստիկ ստրատեգիաներ էր մշակում ու միշտ հաղթում էր: Ընդ որում, հեղինակն առաջնորդվել է հետևյալ կարգախոսով` որքան անհամապատասխան լինեն թշնամու ու Մերիի գաբարիտներն, այնքան ավելի լավ: Կամ էլ, ինչքան զգեստապահարան է թշնամին, Մերին այնքան շպարված ու խնամված պիտի լինի. միևնույնն է, ինքն չի պարտվելու` երիտհեղինակի անհաստատ հոգեբանությունն չի դիմանա դրան:

Մերի Սյուի ստեղծողն նպատակ ուներ ծաղրելու երիտհեղինակներին, ովքեր նույնականացնում էին իրենց, դեռ ոչ մեկի կողմից չնկատված հատկանիշները` ուժը, խելքը, գեղեցկությունն, ինքնահաստատվածությունն ու այլն, արդեն գոյություն ունեցող հերոսի կամ սեփականի հետ` հիմարություն ստեղծելով:

Մինչև վերջերս համարվում էր, որ Մերիի ամենահատկանշական սիմպտոմը աշխարհը փրկելու բզիկն էր, բայց ես կարծում եմ, որ ֆանֆիկների մեծամասնությունում գլխավոր հերոսները Մերիի Սյուի տիպիկ մարմնականացում են, տվյալ երիտհեղինակի իդեալականացված <<ես>>-ը: Օրինակ իմ դեպքում, էդ մերիսյուությունն արտահայտվում է լավ ինքնատիրապետումով, արտաքնի որոշակի հատկանիշներով, ոչ ամենասիրվածությամբ: Ոչ էն պատճառով, որ ես տենց խելացի եմ ու <<կարում եմ իմ մերիսյուական պոռթկումների վրա>>, այլ որովհետև իմ իդեալականացված եսի սահմանաման մեջ բոլորի կողմից սիրված լինելը չի մտնում:



Կցված նկարի հերոսուհին տիպիկ Մերի Սյու է: Նա ֆենդոմի/<<Fate: Stay Night>>/ գլխավոր հերոսներից է`թրի վարպետ աղջիկ է: Ֆենդոմում նա <<մերոնցից>> է, շիկահեր է, բայց  Մերի Սյու չէ` բավարար չափով պարտվում ու կոմայի մեջ է մնում, որպեսզի չարդարացնի ստեղծողի իդեալալականացված <<ես>>-ին, թեպետ, ոչինչ հաստատ ասել հնարավոր չէ: Իսկ նկարում Սեյբերը թշնամու ճամբարից է, որը էլի շատ է սիրված ու լիովին կարող է իդեալականացված <<ես>>-ի բաղկացուցիչ մասը լինել: Ավելի սեքսուալ ու սիմպո է, քան ֆենդոմում` էնտեղ ադաթով, տեղը-տեղին միջնադարցի թագավոր էր, ընդամենը:

Վերջերս ռունետում շշող նախադասություն կարդացի Մերիի մասին`Մերին երկնագույն աչքերում մի հատ Շարինգան, մի հատ էլ Բյակուգան ունի: Հասկացողն հասկացավ:

Յան Քեշիշյան (Տադո)

Հ.Գ. Կարող է թյուր կարծիք ստեղծվել, թե Մերին որպես երևույթ միայն մեր` մակաբույծներիս սերունդի ապենդեցիտն է: Այնինչ Մերին որպես այդպիսիսն առաջացել է առաջին ստեղծագործողի հետ:

Ինչու ենք մենք ստեղծագործում առհասարակ?

Որովհետև առկա <<էգո>>-ն մեզ չի բավարարում, բայց բարձրաձայնել դա ինքներս մեր հետ դիալոգում կամ հրապարակավ արձանագրել չենք ուզում ու չենք էլ կարող, եթե անկեղծ լինենք. մենք երբեք մինչև վերջ չենք ընդունում, որ բավականաչափ պուպուշը չենք, թեև մի քիչ կասկածում ենք դրա վրա:

Դրա համար բարդում ենք մեր շա~ատ խորը թաքնված ու ոչ մեկի կողմից չնկատված հատկանիշներն ու բաղադրամասերը` զապչաստերը, ստեղծագործությոան հերոսների վրա: Ինչպես ծնողները իրենց չիրականացած երազանքները` երեխաների վրա: Դա էլ հենց, լայն հաշվով, Մերի Սյու է:

Մարտի Սյու էր Հիսուսը: Մի քիչ էլ Պիղատողը: Ոդիսևսը: Ռոմեոն ու Ջուլիետտան: Արտիստը: Սամվելը:

Ու չնայած նրանցից ոմանց վերագրում են <<ռոմանտիկ կերպար>> բարեհունչ պիտակը, նրանք հեղինակներին ինքնարտահայտվել ու ինքնահաստատվել են թույլ տվել: Ինչպես և բացառապես բոլոր կերպարները բացառապես բոլոր հեղինակներին: