Իսկական լիդերը… Նա պետք է ունենա երկար սև մազեր, հագնի սև կեդեր ու ջինսեր, լսի ռոք երաժշտություն ու ունենա կանաչ աչքեր: Լավ կլինի, որ սիրի նույն խբերին,
ինչ որ ես, կարդա նույն գրքերն, ինչ որ ես ու էդպես մինչև անվերջություն:
Իսկ եթե լուրջ,
իսկական լիդերը պետք է լինի լիդեր ամեն ինչում:
Նա պետք է ձգտի իր պաշտոնին մարմնի յուրաքանչյուր բջիջով ու հասնելով, վստահ չլինի իր կատարելության վրա:
Իսկական լիդերը պետք է դողա իր պաշտոնի, դիրքի,
հրամաններ տալու իրավունքի` անվանեք ինչպես կուզեք, վրա:
Ես չեմ կարող լինել լիդեր, որովհետև ես ամբիցիաներ չունեմ ու ինձ չի հուզում կատարածս գործին տրվող անունը: Ինձ մեկ է, թե ինչ են մտածում իմ մասին ենթականերս ու ղեկավարներս: Ես կարող եմ միայն ենթարկվել խելացի մարդուն, ում հետ համաձայն եմ, կամ ով կկարողանա ստիպել ինձ համաձայնել իր հետ: Իսկ ղեկավարել… Շատ ծույլ եմ դրա համար:
Բայց խոսքն իմ մասին չէ:
Լիդերը, իսկական լիդերը, պետք է լինի ամբիցիոզ ու պատվախնդիր: Նրան պետք է հուզի իր հասցեին ասված յուրաքանչյուր բառն ու արտահայտությունը: Նա պետք է կարողանա ապացուցել հակառակը` խոսքով,
թե գործով, միևնույնն է: Կարևորը, որ ենթական կամ ղեկավարը, ով սխալ արտահայտություն է արել, փոխի իր կարծիքը:
Լիդերը պետք է կարողանա լսել,
բայց ոչ երբեք հետևել ուրիշներին: Նա պետք է կարողանան հրամայել: Նրանից պետք է վախենան ու հարգեն, որովհետև առանց վախի հարգանք չի լինում, իսկ առանց հարգելու մարդիկ չեն ենթարկվում:
Եվ վերջապես, նա պետք է կարողանա հեռանալ,
երբ գա ժամանակը: Լավագույն դեպքում`
ընկնի իր մարտում, բայց երբեք չպարտվի:
Ի վերջո, լիդեր դառնում են նրա համար,
որ ամենալավն են` ամենաուժեղն ու կատարյալը:
Ուղղակի գալիս է մի պահ,
երբ նրանցից ավելի լիդերներն են հայտնվում ասպարեզում:
Դրանից իսկական լիդերը չի դադաչշրում «ամենա»-ն լինելուց, ուղղակի վերջանում է իր ժամանակը:
Յան Քեշիշյան (Տադո)